Հնդկաստանի զենքի արդյունաբերությունը հայերի ձեռքում էր
Ինչպես գրում է հնդկական The Hindu պարբերականը, դեռևս 16-րդ դարում մուղալների արքայատոհմի կայսր Աքբար Առաջին Մեծը Նախիջևանից և Ջուղայից ժամանած հայերին առաջարկել էր բնակություն հաստատել Ագրայում, որտեղ 17-րդ դարի կեսերին ձևավորվել է ծաղկող հայ համայնքը: «Աքբարի կինը հայուհի էր՝ Մարիամ Զամանի Բեգումը, որի համար 1642-ին կայսրը քաղաքում հայկական եկեղեցի էր կառուցել, որն առանձնանում է խաչի առկայությամբ: Այն շուտով սկսեցին պատկերել ամենուր: Հնդկաստանի պատմության մեծ իր ուրույն հետքն է թողել հայ դարբին Հոջա Պետրուս Արաֆոնը, որին սուրբ են համարում նրա համար, որ Կալկաթայի ավերածությունների ժամանա իր ողջ ունեցվածքը բաժանել էր բրիտանացիներից հալածվածներին», - գրում է պարբերականը: Երկրի պատմության ամենահայտնի հայերի շարքում պարբերականը նշում է Շահ Նազար Խանին, որի ձեռքում էր գտնվում Հնդկաստանի ողջ զենքի արտադրությունը: Նրան Բենգալիայի նախարար Գորգեն Խանի հետ միասին համարում էին հանրահայտ մասնագետներ զենքի արտադրության ոլորտում:
