Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին
«Մոսկվա» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում Լենինգրադյան պողոտայում թալանել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնական, 49-ամյա Հասան Կադիրովին։ Տուլայի մարզի 51-ամյա բնակիչը կոտրել է Հ. Կադիրովին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոս, IPad և գումար։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 650 հազար ռուբլի։ Գողին հայտնաբերել են առավոտ վաղ:Նա արդեն խոստովանել է կատարած հանցանքը։
