Ասպիրանտական կրթական ծրագրերի 50 %-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով

ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը, այսօր գումարելով այս տարվա վերջին նիստը, դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծին: Տեղեկությունը հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունը: Վերոնշյալ իրավական փաստաթուղթն արմատական փոփոխություններ է առաջարկում բարձրագույն կրթության համակարգում: Մասնավորապես, նախատեսվում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք այլեւս տեղ չպիտի ունենան բուհերի կառավարման խորհուրդներում: Գործող օրենսդրությամբ, նրանց քանակն, ընդհանուր առմամբ, կազմում է խորհրդի անդամների 25-50 տոկոսը: Բայց միեւնույն ժամանակ նվազեցվելու է նաեւ ուսանողների ներկայացվածությունը խորհուրդներում: Եթե այժմ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, կառավարության եւ ԿԳ նախարարությանն ներկայացուցիչները խորհուրդներում 25-ական տոկոս են, նոր նախագծով սահմանվում է հետեւյալ համամասնությունը. 30 տոկոս պրոֆեսորադասախոսական անձնակազմ, 10 տոկոս ուսանողություն, 30 տոկոս գործատուներ, 20 տոկոս՝ հիմնադիր (կառավարություն) եւ 10 տոկոս՝ լիազոր մարմին (ԿԳՆ): «Հաջորդ կարեւոր հարցը ֆինանսավորման համակարգի փոփոխությունն է. գործող օրենքով պետպատվեր համակարգում սովորող ուսանողը միանգամից երեք արտոնություն է ստանում՝ անվճար կրթություն, տարկետման իրավունք եւ պետության կողմից տրվող 5000 դրամ կրթաթոշակ: Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ բուհերի բյուջեների 95 տոկոսը գոյանում է ուսման վարձավճարներից: Այս կախվածությամբ պայմանավորված՝ բուհի ղեկավարությունը չի ուզում հրաժարվել անգամ ցածր առաջադիմությամբ ուսանողից: Նախագծով ֆինանսավորման երեք մոդել է առաջարկվում՝ առաջինը բուհի նվազագույն կարիքների համար տրվող բազային ֆինանսավորումն է, երկրորդը մրցութային կարգով տրվող կրթաթոշաները եւ երրորդ՝ մրցակցային գործակիցով տրվող ֆինանսավորումն է: Նախագծով բուհերին առաջարկվում է նաեւ ստեղծել անձեռնմխելի ֆոնդեր»,- նիստի ընթացքում նշել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Փոխնախարարի խոսքով՝ փորձ է արվել նաեւ ամրապնդել բուհերի ու գիտական համակարգի կապը եւ այդ նկատառումով սահմանվել է, որ կրեդիտների որոշակի քանակություն կարելի է ստանալ նաեւ գիտական հաստատություններում: Սա եւս որոշակիորեն կապված է ֆինանսավորման համակարգի հետ, որովհետև կրեդիտները պետք է ունենան որոշակի գնային արժեք՝ ուսանողին կրեդիտներ ապահովող գիտական հիմնարկը, բնականաբար, պետք է ստանա համարժեք գումար, որը հաշվարկված է բուհի կողմից ուսման վարձավճարի մեջ: Հաջորդ կարեւոր խնդիրը բուհերի միջազգայնացումն է եւ այստեղ եւս լուրջ փոփոխություններ են նախատեսվում. «Մագիստրոսական կրթական ծրագրերի 30, իսկ ասպիրանտական կրթական ծրագրերի 50 տոկոսը կարող է կազմակերպվել օտար լեզուներով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am