ԵԱՀԿ դիտորդների ընդլայնման հարցը՝ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների սեղանին.Կարասին
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը խոսել է Արցախյան հակամարտության արագ կարգավորման բանակցային գործընթացի մասին և ասել,որ Մոսկվան ողջունում է: «Ողջունում ենք բանակցային գործընթացի ակտիվացումը, ներառյալ 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին կայանալիք նախարարների առաջիկա հանդիպումը, եւ շահագրգռված է վերջինիս արդյունավետությամբ: Ռուսաստանն աջակցում է Բաքվի եւ Երեւանի ցանկությանը՝ հակամարտության կարգավորման փոխզիջման գնալ՝ առկա զարգացումների հիման վրա: Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերների հետ միասին, շարունակելու ենք միջնորդական աջակցություն տրամադրել երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է նա: :
