Դիարբեքիրի հայերի սուրբծննդյան պատարագը ՝ասորական եկեղեցում
Akunq.net- ի փոխանցմամբ, Դիարբեքիրում գործող 1700-ամյա Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցել,որին մասնակցել են նաեւ դիարբեքիրցի հայերը, պատժառը եկեղեցիների փակ լինելն է: Ասորական եկեղեցու քահանա Յուսուֆ Աքբուլութի մատուցած պատարագին մասնակցել են նաեւ երեխաներ: Ասորական եկեղեցու քահանան ողջունել է պատարագին մասնակցող հայերին եւ քաղդեացիներին` մասնավորապես, նշելով. «Հայ եւ քաղդեացի մեր եղբայրները եւս մասնակցեցին պատարագին, քանի որ իրենց եկեղեցիները ներկայում փակ են»:
