Գտել և վերականգնել ենք հայերի օգտին աշխատած լրտեսների նամակները.Ադրբեջանի հերթական զառանցանքը
Ադրբաջանական լրատվամիջոցները հայտնում են,որ Ադրբեջանում դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովի տվյալներով հայտնաբերվել և վերականգնվել է 2016-ի ապրիլին հայերի օգտին աշխատած լրտեսական խմբի նամակագրությունը: «Նրանք պնդում էին, թե լրտեսներ չեն և հայերին տեղեկություններ չեն փոխանցել, բայց նրանց համակարգիչները և հեռախոսները փոխանցվել էին մեր կենտրոնին, և մենք հատուկ տեխնիկայով վերականգնել ենք նամակագրությունը, փոխանցել հետաքննությանը:Տեղեկությունների մի մասն, այնուամենայնիվ, լրտեսական ցանցը կարողացել են ջնջել »,- ասել է Ջավադովը:
