Շաքրո Մոլոդոյի գործ. ձերբակալվել է «Ռոսնեֆտի» իրավաբանական բաժնի ղեկավարը
Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Роснефть»-ի իրավաբանական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կրամարենկոյին «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցնելու գործով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը: Ալեքսեյ Կրամարենոն, նրա տեղակալ Ալեքսանդր Խուրցիլավը, ինչպես նաև հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրեյ Բիչկովը հրաժարական էին տվել հուլիսին Շաքրո Մոլոդոյի գործի պատճառով: «Կրամարենկոյին ձերբակալել են Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցնելու գործով: Քննությունը նախատեսում է դատարան դուրս գալ խափանման միջոցի ընտրման միջնորդությամբ»,- նշել է աղբյուրը:
