«Աբովյանում այնպիսի կիրթ հանդիսական կա, որ Երևանում հաճախ կերազես նման հանդիսականի մասին». Հակոբ Ղազանչյան (video)

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն, ամփոփելով 2017 թվականն ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով. փառատոներ, հյուրախաղեր և այցելություններ մարզային թատրոններ: «Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք իմի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»,- նշեցՀ. Ղազանչյանը՝ հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ Գավառի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքային հետևողականության շնորհիվ, ավարտին է հասցվում Գավառի թատրոնի նոր շենքը»,- ասաց Հ. Ղազանչյանը: ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ ս.թ. մայիսի 19-27-ը կայացած «Թատերական Սյունիք» փառատոնը: «Փառատոնի գլխավոր նպատակն էր հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Նշված տարածաշրջանում միաժամանակ 10-ը թատերախմբերի ելույթները միջոցառումը վերածեցին իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձրին այդ թատրոնների աշխատանքը»: Խոսելով փառատոների մասին՝ Հ. Ղազանչյանը ներկայացրեց նաև Հայաստանի թատերական գործիչների միության և Աբովյանի համայնքապետարանի ս.թ. հոկտեմբերի 6-12-ը Աբովյանում կայացած Աբովյանի ամենամյա փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց շուրջ 10 ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ: Ի լրումն Աբովյան քաղաքի թատրոնի գործունեության, կարևոր հանգամանք է Աբովյանի թատրոնի նոր ղեկավարի նշանակումը: Միության երաշխավորությամբ քաղաքի թատրոնի ղեկավարությունը քաղաքապետ Վահագն Գևորգյանը վստահեց «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար Արմեն Սարգսյանին, որը կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք տարավ հանդիսատեսին ներգրավելու գործում: ՀԹԳՄ նախագահը նշեց նաև, որ միության նախաձեռնությամբ, այս տարի «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում կայացել է մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ և նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին հայ թատրոնի երախտավորների շուրջ 30 գրաֆիկական աշխատանքներ, որոնք նկարիչը անհատույց նվիրեց Հայաստանի թատերական գործիչների միությանը: Ամփոփելով զրույցը՝ Հ. Ղազանչյանն ասաց, որ միությունը 2017թ. լուրջ նախապատրաստական աշխատանքներ տարավ ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական հերթական ֆորումը 2018թ. մայիսին Հայաստանում անցկացնելու ուղղությամբ: Միության նախաձեռնությամբ, նշված պայմանավորվածությունը ձեռք բերվեց Երևանում՝ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ, Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Շադրինի հանդիպման ժամանակ։ Սա աննախադեպ թատերական տոնախմբություն է լինելու, որին նշված երկրներից մասնակցելու են մոտ 300 մարդ՝ երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ, թատերագետներ, դրամատուրգներ, սցենոգրաֆներ: Կցուցադրվեն ներկայացումներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, սեմինարներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն: Նման առաջին ֆորումը 2012թ. տեղի ունեցավ Քիշնևում, երկրորդը՝ 2015թ., Մինսկում։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am