Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել

Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշ հայտարարություններ հերթական քննարկումների լայն հարթակն է բացել։ Մասնավորապես խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ նախարարի հարաբերության մասին անդրադարձն է։ Նրա խոսքով, եթե պաշտպանության նախարարը զինված ուժերում, պաշտպանական ոլորտում տանտերը եւ իրավիճակի տնօրինողը չէ, ապա դա վատ հետեւանք կունենա տվյալ պետության համար: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չունենալով եւ չհենվելով գիտակ ու բանիմաց Գլխավոր շտաբի պետի վրա, պաշտպանության նախարարը չի կարող ունենալ արդյունավետ կառավարում: «Այդպիսի հակադրությունը տեսականորեն կարող է ունենալ մի քանի աղբյուր. դրանցից ամենաառաջինը և ամենավտանգավորն այն է, եթե պաշտպանության նախարարը, ինչպես նաև շտաբի պետը, զինվորական են: Այդ դեպքում պաշտպանության նախարար և շտաբի պետ ունենալու փոխարեն մենք ունենում ենք երկու շտաբի պետ, և բնական մրցակցություն է սկսվում, թե ում հրամանատրումը զորքի նկատմամբ ավելի ուղղակի ներազդեցություն ունի խնդիրների լուծման վրա»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ վտանգավոր է, երբ երկու պոստում էլ զինվորական են: Կոնկրետ իր եւ Մովսես Հակոբյանի հարաբերությունների մասին նա շեշտել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։ Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են: Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ»։ Նրա հայտարարության տողատակում որոշ շրջանակներ ակնարկ են տեսել՝ գնահատական Սեյրան Օհանյանի ու նրա ղեկավարած բանակի վերաբերյալ, որը հիմնականում ասոցացվում է ապրիլյան պատերազմի օրերին մերկացած պատկերի հետ։ Արդյոք սա է եղել մեր բանակում տիրող բարձիթողի վիճակի պատճառը, պատասխանը բացասական է գնահատում ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ Նա հիշեցնում է, որ տարբեր քաղաքակրթությունների երկրներում տարբեր ավանդույթներ են գործել այս հարցում։ Սովետական միությունում ընդունված է եղել ռազմական նախարար ունենալու իրողությունը։ Վարդանովը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել, ավելին վիճակը բարելավվել է, երբ նախարարները դարձել են զինվորականներ․«Բանակը եղել է շատ ավելի բարդ իրավիճակներում, երբ քաղաքացիական անձ էր ղեկավարում, հիշենք 90-ականներից հետո որոշակի խստացավ, խստացնում էր Վազգեն Մանուկյանը, որի մոտ լավ չէր ստացվում, Սերժ Սարգսյանը, որի մոտ ավելի վատ էր ստացվում, Վազգեն Սարգսյանը։ Քիչ թե շատ կարգուգանոն ձեւավորվեց զինվորական անձանց ղեկավարության ժամանակ»։ «Հայաստանում մինչեւ 90—ական թվականների վերջը նախարարները երբեք էլ զինվորականներ չեն եղել՝ Վանո Սիրադեղյան, 1990 թվականին Վազգեն Սարգսյանը դարձավ, կրկին զինվորական չէր, 1992-ի վերջ՝ Վազգեն Մանուկյան, հետո Սերժ Սարգսյանը, հետո նորից Վազգեն Սարգսյան։ Առաջին զինվորականը, որը մեզ մոտ Պաշտպանության նախարար դարձավ, Վաղարշակ Հարությունյանն է, հետո Սեյրան Օհանյանը։ Ավանդույթի հարց է։Իհարկե, բացի Վանո Սիրատեղյանից, ոչ զինվորական նախարարները պաշտպանական գործողությունների էին գոնե մասնակցել, կամ եթե ռազմական գործողությունների չեն մասնակցել, ապա կազմակերպչական գործողությունների են մասնակցել»,-նկատեց նա ու հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը փորձեց վերադարձնել «սովետառուսական» ազդեցությունը․«Հետեւաբար տրադիցիաները վերականգնվեցին, դրանցից մեկը զինվորական պաշտպանության նախարար ունենալն է, հիշում եք Մարտի 8-ը վերականգնվեց եւ այլն»։ Մեր զրուցակիցն այս հարցում բալանսավորված մոտեցում ունի, կարծում է, որ մեծ հաշվով ճիշտ է վերականգնել զինվորական նախարար ունենալու ավանդույթը․«Որովհետեւ նման պարագայում նշանակում է, ընդունել որոշումներ, որոնք թեպետ չի բացառվում, որ պրոֆեսիոնալ է, սակայն ընդունելի չէ զինվորական հանրույթի կողմից, որոշակի նրբություններ կան։Իհարկե, անձամբ ես կարծում եմ, որ քաղաքացիական անձի ղեկավարումն ավելի ճիշտ է, պարզապես անհրաժեշտ է, որ տվյալ անձը փոքր-ինչ փորձ ունենա։ Ոչ թե կաբինետային զինվոր, այլ նկատի ունեմ շարքայինից, սերժանտից ավելի բարձր ծառայություն անցած լինի՝կապիտան եւ այլն, գոնե ղեկավարած լիներ մի հարյուր հոգու»։ Խոսելով Վիգեն Սարգսյանի ռեֆորմների մասին՝ փոևձագետը ընդգծեց, որ դրանք լավն են, իհարկե, կան թերություններ, բայց հասարակության համար օգտակար փոփոխություններ են․«Դուք պատկերացնո՞ւմ եք նախարարությունը երկու-երեք ծառայության տարբերակ է առաջադրոմ իր ժողովրդին, մենք ազատատենչ ժողովուրդ զրկված էինք ընտրելու հնարավորությունից ու ընտրելու հնարավորություն ենք ստանում եւ ըմբոստանում։Իհարկե, թերի են ռեֆորմները, բայց գոնե ռեֆորմներ են, փոփոխություն դեպի առաջընթաց տանող, ի դեպ, ամենաառաջինը ընդդիմանում է բանակը՝ գեներալներից շարքային զինվորներ, բայց այդ ռեֆորմները հասարակության շահերից են բխում»։ Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am