Համայն Ռուսիո պատրիարքը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է շքանշանով
Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիևան Մոսկվայում պարգևատրվել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Այս մասին հայտնել է «АПА» գործակալությունը: Շքանշանը շնորհվել է Մեհրիբան Ալիևային Ռուս ուղղափառ եկեղեցուն ցույց տված օգնության, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամությանը նպաստելու համար: Շքանշանը հանձնել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
