Ձերբակալվել է հայ ընտանիք, որին կարտաքսեն Բելգիայից
Բելգիայում իրավապահները ձերբակալել են 9 տարի այդ երկրում ապրող հայ ընտանիքի եւ նրանց տեղավորել են միգրանտների համար փակ կենտրոնում` Սուրբ Ծննդյան տոներից հետո արտաքսելու որոշմամբ, գրում է RTLINFO պորտալը: Ընտանիքի 11-ամյա դստրը` Քրիստինան, վիդեոհաղորդագրություն է նկարահանել ուղղված իր համադասարանցիներին եւ ասել, որ շատ է ցանկանում հանդիպել նրանց հետ: Հայ ընտանիքին արգելվել է նաև շուրջ երեք տարի մուտք գործել երկիր: Ընտանիքի փաստաբան Մարկ Սամփերսն ասում է, որ առավելագույնը ինչ հնարավոր է անել, Բելգիա մուտք գործելու երեք տարվա արգելքը չեղարկելն է:
