Աառաջնահերթ կլինի Ռուսաստանը. հույս է հայտնում Կարասինը
Ռուսաստանի դաշնակից երկրները իրավունք ունեն զարգացնել հարաբերություններ այլ երկրների եւ միությունների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, գրում է КоммерсантЪ-ը: Նրա խոսքով իրենք երբեք հարեւաններին եւ դաշնակիցներին ընտրության առաջ չեն դրել, սակայն ակնկալում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակիցների հետ առաջնահերթ կլինեն»,- ասել է Կարասինը: Մեկնաբանելով Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած նոր համաձայնագիրը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այլ ձեւաչափերում ստորագրված համաձայնագրերը, ներառյալ ԵՄ Արեւելյան գործընկերությունը, չպետք է խախտեն պետությունների` ավելի վաղ ստանձնած պարտավորությունները:
