Ինչ է անհրաժեշտ դնել սեղանին Ամանորին. Սեդրակ Մամուլյանը հայտնում է դրանց բացատրությունը

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանն այսօր նշեց, որ հատուկ Ամանորի համար կան ծիսական կերակրատեսակներ: «Ի ուրախություն մեզ՝ հիմնականում պահպանված են տոնածիսական կերակուրները հենց Ամանորին: Նախկինում շատ սեղաններին դրվում էին չրեր, կերակուրներից՝ անուշապուրը, որի իմաստը կայանում էր նրանում, որ տարին անուշ լիներ: Կճախաշ էին պատրաստում՝ կճուճի մեջ տարբեր ընդեղեններ: Ամենահիմնական կերակուրը տարեհացն է և քաշիկան: Տարեհացը հացի տեսքով քաղցր թխվածք է, որի մեջ կա՛մ մետաղադրամ են դնում, կա՛մ մի հատիկ, և բաժանվում էր ընտանիքի անդամների թվով, ում ընկներ այդ հատիկը, իրեն այդ տարի հաջողություն էր սպասվում: Նույն ծիսականների շարքում է քաշիկան կամ Նավասարդի հարիսան: Դա նույն հարիսայի բաղադրությունն է՝ գառան մսով, այսինքն՝ ձավար և գառան միս: Այն հարիսայից տարբերվում է նաև պատրաստման եղանակով՝ չի հարվում, չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն»,- նշեց պարոն Մամուլյանը: Ինչպես ասաց՝ Ամանորը նշելու օրը մեր իրականության մեջ փոխվել է 3 անգամ: Նախ այն նշվել է մարտի 21-ին, երբ սեղան են դրվել ուտեստներ մեր մառաններից, ապա՝ սեպտեմբերի 11-ին, երբ Հայկը գետնեց Բելին: Եվ վերջապես, ներկայումս Ամանորը տոնում ենք հունվարի 1-ին: Այս իսկ պատճառով ժամանակաշրջանների ընթացքում սննդի համակարգը նույնպես փոխվել է, որովհետև եղանակային պայմանների հետ կապված՝ կարող են փոփոխվել նաև կերակուրները: Ինչ վերաբերում է ամանորյա աղցաններ դնելուն, ապա Մամուլյանը նշեց, որ ներկայումս մարդիկ մոռացել են, որ աղցանը նրա համար է, որ մեր օրգանիզմը նախապատրաստվի սննդի ընդունմանը, այնինչ կատարվում է հակառակ պրոցեսը: Նա խոհրդուրդ տվեց կտրականապես հրաժարվել աղցանի մեջ թթվասեր, մայոզնեզ լցնելուց, այլ դրանք փոխարինել կիտրոնով, ձեթով, քացախով, պաստեղով:  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am