Սաուդյան Արաբիան նոր միջոցներ կձեռնարկի Իրանի դեմ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Էր-Ռիյադը նոր միջոցներ կձեռնարկի Թեհրանի դեմ, եթե Իրանը շարունակի միջամտել այլ երկրների գործերին: «Մենք լրացուցիչ միջոցներ կքննարկենք, եթե Իրանը շարունակի ընթացիկ քաղաքականությունը»,-հայտարարել է նա արտահերթ նիստից հետո հրավիրած ճեպազրույցում: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկելցին 47 մարդու, այդ թվում շիա հոգևորական Նիմր ան-Նիմրին: Նրանց մեղադրում էին ահաբեկչության նախապատրաստման մեջ: Հունվարի 3-ին Թեհրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, դրանից հետո Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, գրում է Գազետա.ռու կայքը: Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելություն 47 աշխատակիցներ և նրանց հարազատները տարհանվել են Իրանից, երբ իրանցի ցուցարարները հարձակվել են Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Նշվում է, որ նրանք հրդեհել են շենքը, ինչպես նաև ջարդել են շինության սենյակները: Հարձակումից հետո ոստիկանները ձերբակալել են 40 մարդու:
