Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահ երեք երկրի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հայկական դիվանագիտության համար կարևոր հաջողություն է համարում: Ըստ մրա՝ այդ հանդիպումից հետո 4 տարվա ընթացքում առաջին անգամ ունեցանք համանախագահ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն այն մեխանիզմների իրականացման վերաբերյալ, ինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում: Այնուհետև շեշտեց՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել և կոշտացրել է իր դիրքորոշումը: «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, հակաադրբեջանական կամ հակաթուրքական հասարակություն չենք կառուցում: Մենք կառուցում ենք հասարակություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ չկա թշնամանք: Իսկ Արցախի ժողովրդի պայքարը պայքար է հանուն անկախության և ազատության»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
