«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապարանի նորընտիր համայնքապետ, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը որոշել է անգործ չթողնել նախկին երկարամյա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին՝ նրան նշանակելով համայնքի ղեկավարի տեղակալ: Նորընտիր ՀՀԿ-ական համայնքապետն Ապարանը կարգի բերելու համար մեծ թափով լծվել է գործի: Արդեն հայտնել ենք, որ այս օրերին նա իր միջոցներով մեծ թափով վերանորոգում է համայնքապետարանի վարչական շենքը եւ մտադիր է «գալ տարի» աշխատանքի գնալ «ռեմոնտ» արած շենքում:
Տեղական իշխանությունը որոշել է նաեւ համայնքի հոգսերը հոգալու համար ակտիվացնել Ապարան քաղաքի զարգացման հիմնադրամի գործունեությունը՝ հանրությանը հիշեցնելով դրա գոյության մասին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Գոռ Աբրահամյանն է: Ուշագրավ է, որ 2014-ին ստեղծված հիմնադրամը, դատելով համապատասխան հաշվետվություններից, այս ընթացքում չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել: Ըստ համայնքապետարանի կայքում տեղադրված տեղեկանքի՝ արդեն իսկ մի քանի «թեթեւ» նվիրատվություններ են կատարվել հիմնադրամին: Ապարանի համայնքապետարանը, օրինակ, փոխանցել է 35 հազար դրամ: Ամենախոշոր հանգանակությունն այս պահի դրությամբ կազմում է 50 հազար դրամ:
Նկատենք, որ Ապարանում եւս ժամանակը մի քանի օրով առաջ է ընկել, եւ, դատելով հիշյալ կայքից, այժմ այդտեղ 2018 թ. հունվարի 1-ն է»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը