«Եթե Գալուստ Սահակյանը «Մերսեդես» էլ քարոզի, «Մերսեդեսի» վաճառքը կարող է նվազել»․Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց տարին և սկսեց ընտրություններին և դրանց հաջորդած շրջանում զարգացումներին. «Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում չեղան հետընտրական զարգացումներ, և տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն»: «Հանրությանը կարելի է մեղադրել, քանի որ փաստն այն է, որ ընտրական միջոցառումների ձայների վաճառքի, վարչական ռեսուրսի ազդեցության տակ գործողությունների մեխանիզմների մեջ ավելի շատ զանգվածներ են սկսում ներքաշվե: Բավականին շատ դեպքեր են եղել, որ նույն նախագահական ընտրություններից հետո այդ այլընտրանք կոչեցյալն ինքն էր գործարքի մեջ մտնում իշխանության հետ։ Եվ կարծես թե հասարակության ստվար զանգվածի մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ մեզ միջնորդներ պետք չեն իշխանության հետ փողային հարաբերությունների մեջ մտնելու համար։Պետք է մեղադրվեր հասարակությունը, որովհետև ընդդիմություն կոչվածը կամ այն ուժերը, որոնք դիրքավորվում են այդ դաշտում, պետք է բացատրեն իրենց պարտությունը՝ ինչ-ինչ պատճառաբանություններով»,-ասաց նա: «  Իշխանությանը կարելի է և՛ մեղադրել, և՛ չմեղադրել, որովհետև նա մտնում է քաղաքական պրոցեսի մեջ և փորձում իր համար հնարավորինս կոմֆորտային ընդդիմություն ձևավորել:Իշխանությունը մտածելով իր մասին, մտածում է նաև ընդդիմության փոխարեն, թե ով պետք է ներկայացված լինի, և ինչ քվոտայով աշխարհաքաղաքական մասնակցություն ապահովել, որովհետև միայն պրոռուսական ընդդիմությունն էլ նորմալ չի համարվում, պետք է ապահովել արևմտամետ իմիջով ընդդիմություն։ Ժամանակին դա «Ժառանգությունն» էր, հիմա «Ելքն» է այդ սեգմենտը»,ասաց նա: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընդդիմությունը մեղադրում է հասարակությանը, իսկ հասարակությունը՝ ընդդիմությանը,ասաց նա: «2018թ. ապրիլին սպասվող փոփոխություննները  և հանրապետականների անորոշությունը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ իրենց մոտ ամեն ինչ հրահանգներով է եղել:Հիմա իրենց մոտ խառնաշփոթ է։ Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է լինել վարչապետ, և հանրապետականների ուղեղներում միանգամից կասկած է առաջանում, որ առանց շեֆի հետ համաձայնեցնելու՝ նման բան դժվար թե ասեր։ Հետո Գալուստ Սահակյանն է հայտարարություն անում, ու լրիվ այլ պատկեր է առաջանում, որ՝ առանց շեֆի ասելու՝ նա նման բան չէր կարող ասել։ Գալուստ Սահակյանի ասածը արջի ծառայություն էր, քանի որ նրա ասածը սև PR է։ Եթե Գալուստ Սահակյանը «Մերսեդես» էլ քարոզի, «Մերսեդեսի» վաճառքը կարող է նվազել։ Ես կարծում եմ՝ խառնաշփոթը հենց դրանում է, որ բոլոր քաղաքական գործիչների ասածներն իրենք որպես ակնարկ են ընկալում։ Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե իրենց միակ առաջնորդն ում է ինչ ասել»,ասաց քաղտեխնոլոգը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am