Ֆորմուլան պետք է գործի՝ ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա.Շարմազանով

«ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն: Մենք տարածաշրջանում լավագույն երկիրն ենք տնտեսական ակտիվության առումով, Հայաստանն առաջ է թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, թե Վրաստանից, թե ԱՊՀ բոլոր երկրներից: 2017թ.-ը բավականին հագեցած եւ դրական տարի էր» ,-ամփոփելով անցնող  տարին  այսպես բնորոշեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս տարի անվտանգության, ներքին եւ արտաքին քաղաքականության զարգացման առումով ավելի շատ դրական իրավիճակներ կային, քան բացասական: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաջողված էին:Այս ընտրությունները հաջողված էին, իրենց թերություններով հանդերձ՝ սրանք լավագույնն էին անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ: Միջազգային դիտորդների կողմից որեւէ կասկած քաղաքացիների քվեարկության գաղտնիությունն ապահովելու առումով չի եղել: Այս ընտրությունները շատ կարեւոր քայլ էին ժողովրդավարացման զարգացման առումով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հաջորդ կարեւոր իրադարձությունը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, մայիսի 18-ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն էր. «Անկախ նրանից՝ ով է լինելու վաղը կամ մյուս օրը երկրի ղեկավարը, չի կարող անտեսել այդ մարտահրավերները: Առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, որի դեպքում հետեւյալ ֆորմուլան պետք է գործի՝ ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա, եթե չգնանք այս ճանապարհով, արդյունավետ կառավարում չենք ունենալու: Երկրորդը, ժողովրդագրական խնդիրներն են. մենք դրեցինք հստակ չափանիշ, թե ինչքան բնակչություն ենք ունենալու 2040թ.-ին»: «Այս տարին հոբելյանական էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների առումով:Իրական դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Մեր խորին համոզմամբ, այդ դաշնակցային հարաբերությունները պետք է խորացնել եւ զարգացնել: Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա այն մեզ շատ լավ հնարավորություններ է տվել զարգանալու: Թվեր չեմ ներկայացնի, բայց տարին բավականին հուսադրող է, մենք լավագույնն ենք տնտեսական ցուցանիշներով, Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ է ԱՊՀ երկրների շարքում: ԵՄ-ի հետ համաձայնագիրն էլ մեզ համար կարեւոր նշանակություն ունի»,- նշեց Շարմազանովը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am