Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 238

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդային տարիներից սկսված և երկու տարի առաջ մեծ խոստումներով վերսկսված Կապսի ջրամբարի շինարարությունը փաստացի ձախողման եզրին է։ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել:

Չինական կապալառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պատվիրատու կառույցների ոչ բավարար վերահսկողության արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվել են, իսկ ծրագրի իրականացումը լրջորեն հետ է ընկել նախատեսված ժամանակացույցից։

Այս պահին իրականացված է աշխատանքների ընդամենը 11-15 տոկոսը, այն դեպքում, երբ միջազգային մրցույթը շահած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը պարտավոր էր առաջին փուլն ավարտել 34 ամսում՝ այսինքն 2026-ին։ Սակայն փաստացի արձանագրված է 270 օրվա կամ մոտ ինը ամսվա ուշացում, որը, ըստ մասնագետների, այլևս հնարավոր չէ լրացնել։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը դեռ օգոստոսին հրապարակավ բացահայտորեն ընդունել է՝ շինարարության բնույթն այնպիսին է, որ փուլերի հերթականությունը խախտելու կամ կորցրած ժամանակը արագացնելով լրացնելու հնարավորություն պարզապես չկա։ Այսինքն՝ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում:

Ի՞նչն է իրականում պատճառը։

Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված անձնակազմը չի կարողացել ժամանակին մոբիլիզացնել։ Արդյունքում չեն մշակվել պայմանագրով նախատեսված մեթոդաբանություններն ու փաստաթղթերը, ինչն էլ խոչընդոտել է բուն շինարարական աշխատանքների մեկնարկին։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ինչպե՞ս է նման ռիսկը անտեսվել մրցույթի փուլում, և ինչո՞ւ է խնդիրը բացահայտվել միայն պայմանագրի մեկնարկից հետո, երբ ժամանակն ու միջոցներն արդեն սկսում էին կորցվել։

Պաշտոնյաները փաստացի ընդունում են, որ մրցութային փուլում ռիսկերի գնահատումը թերի է եղել՝ այն համարելով «ոչ իրատեսական»։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է արդարացնել մի ծրագրի դեպքում, որի ֆինանսավորումը հասնում է հսկայական ծավալների։ Գերմանական KfW բանկը ծրագրի համար տրամադրել է 68.5 մլն եվրոյի վարկ, ևս 26.7 մլն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Խոսքը ոչ միայն ձախողվող շինարարության, այլ նաև հարկատուների ու միջազգային վարկատուների միջոցների վտանգման մասին է։

Հիշեցնենք որ Կապսի ջրամբարի շահագործմամբ նախատեսվում էր Շիրակի մարզում 17 հազար հեկտար հողի լիարժեք ոռոգում ապահովել, ևս 2300 հեկտարը՝ մեխանիկականից անցկացնել ինքնահոսի։ Այս խոստումները տարիներ շարունակ ներկայացվել են որպես մարզի գյուղատնտեսության զարգացման առանցքային հենասյուն, սակայն այսօր դրանք մնում են թղթի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր տեղափոխել հարակից Ջրաձոր գյուղի 74 ընտանիքներին և կառուցել «21-րդ դարի գյուղ»։ Վարչապետը երեք տարի առաջ խոստանում էր նոր քաղաքաշինական մշակույթ, ժամանակակից ենթակառուցվածքներ և օրինակելի բնակավայր։ Սակայն պարզվում է՝ գյուղի կառուցումը նույնիսկ չի էլ սկսվել։

Խոսելով այս մեծամասշտաբ ձախողման մասին Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կապալառու ընկերությունը չի կատարել իր խոստումները, այո շինարարությունը կասեցված է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը և պատվիրատու կառույցը այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ ծրագրի ձախողումը արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ, իսկ տեմպերի անբավարար լինելը պաշտոնապես արձանագրվել էր։

Կապսի ջրամբարի պատմությունը հերթական օրինակն է, թե ինչի կարող է հանգեցնել վատ կառավարումը, թույլ վերահսկողությունը, ռիսկերի թերի գնահատումը և օտարերկրյա կապալառուների նկատմամբ անհարկի վստահությունը։ Բայց գլխավորն այն է, որ կա մեղավոր՝ ի դեմս չինական ընկերության»։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am