ԿԿՀ-ն կարճել է Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցած վարչական վարույթը․ «Առավոտ»
2025 թվականի դեկտեմբերի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մասով հարուցված վարչական վարույթը։ Վարույթը հարուցվել էր կուսակցության՝ 2023 թվականի ֆինանսական հաշվետվության ուսումնասիրության արդյունքում։
Մասնավոր անձ Վահե Մանուկյանը 2023 թվականի ընթացքում կուսակցությանը նվիրատվություններ է կատարել՝ 2 միլիոն 750 հազար ՀՀ դրամի չափով։ Հանձնաժողովը գտել է, որ մասնավոր անձի կողմից նվիրատվության չափը գերազանցվել է 250 հազար դրամով։ Ըստ օրենքի, այդ գումարը կուսակցությունը պարտավոր էր վերադարձնել նվիրատուին, իսկ եթե չի վերադարձնում, այն բռնագանձվում է՝ հօգուտ ՀՀ պետբյուջեի։
Վարույթի քննության ընթացքում, սակայն, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Սոս Հակոբյանը կարողացել է հիմնավորել, որ այս ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունները թույլատրել են մասնավոր անձին տվյալ չափի նվիրատվություն կատարել։ Դեկտեմբերի 9-ի որոշմամբ վարույթը կարճվել է։ Հաղորդում է aravot.am-ը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
