Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու

Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից գրանցվել է 2026թ. ընտրությունների համամասնական ցուցակում, հայտնում է «Իշխանություն լրատվական»-ը։

Մամուլում հրապարակված նյութերի համաձայն Հրաչյա Հովհաննիսյանի անունը կապվում է կոռուպցիոն բնույթի գործարքների և համայնքային հողի ապօրինի օտարման հետ:

Նախորդ տարի «Հետք»-ը գրել էր, որ, երբ 2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը, այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 մ² հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։

2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ «Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70 մ² և 4 մ² հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։

2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետներ Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 մ² հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։ Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում»,- գրել էր լրատվամիջոցը։

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից. փորձագետ Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է ԿԿՀ-ն կարճել է Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցած վարչական վարույթը․ «Առավոտ» ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց․ Sputnik Արմենիա Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները չեն ընդունել մեղադրանքները Փաշինյանը՝ Էրդողանի վերջին մտքերի մասին Քրիստոնյա առաջնորդների մի խումբ Հռոմի պապին կոչ է արել օգնելու Ադրբեջանի հայ բանտարկյալների ազատ արձակմանը Մարդիկ 2 տարբեր լուր դրեցին կողք կողքի ու սարսռացին 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին Նիկոլ Փաշինյանի փամփուշտները․ Անդրանիկ Թևանյան Ծնողներին նախ փորձել էր հրկիզել, չէր կարողացել, իսկ տարիներ անց հաջողվեց նրանց զրկել կյանքից՝ դանակահարելով. 37-ամյա գյումրեցին կալանավորվել է Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա Դուք երկաթգիծ վերականգնող չեք․ Ոսկան Սարգսյան ԱԺ-ում այս ամիս 3 անգամ պարգևավճարներ են ստացել Դատախազը հաստատել է Դիանա Գասպարյանի քրեական վարույթի նյութերը. նախկին քաղաքապետը այն որակում է կրկես Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում« ֆիլմի հերոսուհին Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Դուրովն ընդդեմ Մակրոնի Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց Մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենում․ վիրավորներ կան Հռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am