Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց

Վերջին տարիներին իրականացվող քաղաքական հետապնդումների, անմեղ մարդկանց շինծու մեղադրանքներով, իսկ իրականում` Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորելու ու դատելու ամենաբացասական կողմն այն է, որ այլեւս ոչ ոք չի հավատում քննչական մարմինների հարուցած, քննած վարույթներին, այդ վարույթներով անցնող մարդկանց մեղավորությանը: Իրավապահ համակարգն ինքն իրեն այնքան է վարկաբեկել, որ ոչ մի հաղորդագրության, ոչ մի վարույթի, ոչ մի մեղադրանքի ու դատավճռի հասարակությունն այլեւս լուրջ չի վերաբերվում: Անգամ այն մեղադրանքներին, որոնցում քաղաքական կոմպոնենտ չկա: Որովհետեւ, երբ քննիչը, դատավորը, դատախազը մեղք են գործում իրավաբանության դեմ, եւ մեկ անմեղ նախադասություն արտասանած գործարարին 7 ամիս պահում են բանտում, երբ 8 տարի առաջ ինչ-որ մեկի ուսապարկում գտած թմրանյութի համար Փաշինյանի չսիրած սրբազանին են կալանավորում, երբ իշխանափոխության շարժում ձեռնարկած մեկ այլ սրբազանի են մեղադրանք առաջադրում, այլեւս ոչ ոք չի հավատում, որ այդ նույն քննիչը, դատավորն ու դատախազն ի վիճակի են նորմալ գործ քննելու, օբյեկտիվ մեղադրանք առաջադրելու կամ դատավճիռ կայացնելու:

Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց` հեղինակազրկեց նրանց աշխատանքն ու վարկաբեկեց նրանց կառույցները, որոնք արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեին երկրում: Այդ կառույցները դարձրեց վարչապետին կից գրասենյակներ, որոնց ղեկավարներն իր ենթականերն են` հակառակորդների դեմ պայքարում իր օգնականները: Ուստի մարդիկ չեն հավատում ոչ միայն նախկին, այլեւ անգամ ներկա իշխանության ներկայացուցիչների դեմ հարուցված վարույթներին` Դիանա Գասպարյան, ՊԵԿ նախկին նախագահ Վախթանգ Միրումյան:

Արմինե Օհանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները չեն ընդունել մեղադրանքները Փաշինյանը՝ Էրդողանի վերջին մտքերի մասին Քրիստոնյա առաջնորդների մի խումբ Հռոմի պապին կոչ է արել օգնելու Ադրբեջանի հայ բանտարկյալների ազատ արձակմանը Մարդիկ 2 տարբեր լուր դրեցին կողք կողքի ու սարսռացին 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին Նիկոլ Փաշինյանի փամփուշտները․ Անդրանիկ Թևանյան Ծնողներին նախ փորձել էր հրկիզել, չէր կարողացել, իսկ տարիներ անց հաջողվեց նրանց զրկել կյանքից՝ դանակահարելով. 37-ամյա գյումրեցին կալանավորվել է Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա Դուք երկաթգիծ վերականգնող չեք․ Ոսկան Սարգսյան ԱԺ-ում այս ամիս 3 անգամ պարգևավճարներ են ստացել Դատախազը հաստատել է Դիանա Գասպարյանի քրեական վարույթի նյութերը. նախկին քաղաքապետը այն որակում է կրկես Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում« ֆիլմի հերոսուհին Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Դուրովն ընդդեմ Մակրոնի Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց Մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենում․ վիրավորներ կան Հռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջև Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից․ փաստաբան Սիրիայի բնակչության 2/3-ը հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ Իբր զինված սադրանք պլանավորելու համար Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am