Օրաթերթը դիմում է ՔՊ վերահսկող հանձնաժողովին քննելու պատգամավորների վարքը. Ժողովուրդ

Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը 2025-ի դեկտեմբերին ընդունել է Էթիկայի կանոնագիրք, որտեղ սահմնված են էթիկական կոդեքսներ, սակայն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչները խախտում են դրանք ամեն հարմար առիթով:

Կանոնագրքում սահմանված է Բողոքների և դիմումների Գործընթաց, որոնք ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, սակայն նշված չէ, թե ովքեր կարող են բողոք ներկայացնել Վերահսկղ հանձնաժողովին: Օգտվելով հրապարակային այս իրավունքից, «Ժողովուրդ» օրաթերթը դիմում է հրապարակային և նամակի ձևաչափով ՔՊ Վերահսկող հանձնաժողովին՝ քննելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանի վարքը:

Քանի որ, ըստ ընդունված փաստաթղթի, բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված, պահպանում ենք բոլոր պայմանները՝ ակնկալելով դիմումի քննարկումը և եզրակացության կազմումը 30 օրվա ընթացքում։

Հատուկ ընդգծում ենք, որ Կանոնագրքում ներառված Կարգապահական պատասխանատվության միջոցները ենթադրում են, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։ 

Փաստական հանգամանքներ

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 2025-ի դեկտեմբերի 16-ից սկսած ցուցաբերել են խմբակագին առերևույթ կոռուպցիոն շահ՝ համախմբված պատժամիջոցներ կիրառելով «Ժողովուրդ» օրաթերթի, ArmLur.am լրատվական կայքի և դրանց լրագրողների դեմ:

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը, կատարելով լրագրողական մասնագիտական գործունեություն, մոտեցել են Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան սկանդալի վերաբերյալ, որը ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է հետաքննությամբ: Կոնջորյանը փոխանակ պարզաբանումներ ներկայացնի, լինի հաշվետու և հանրային կերպով ապացուցի, որ կոռուպցիոն որևէ մեխանիզմ գործի չի դրվել առանձնատան գնման գործարքներում, անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով՝ իրեն անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրից և արգելել նրանց մուտքը ԱԺ՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել և լրագրողները սամանված վայրում չեն գտնվել:

Պայմանավորվելու համար Կոնջորյանը ամենաանհասանելի պատգամավորն է. երբեք հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նրան տեսնելու միակ վայրը ԱԺ միջանցքներն են: Ի դեպ, լրագրողները նախապես բանավոր թույլտվություն վերցնելով ԱԺ կարգը հսկող ՊՊԾ աշխատակիցներից, Կոնջորյանի հետ քայլել են մինչև իր աշխատասենյակի դուռը, որ կոպտորեն փակվել է լրագրողների դեմքին:

Դրանից հետո նույն միջանցքում, երբ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը դիմել են ՊՊԾ աշխատակիցներին՝ Վազգենին և Մհերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպս է այդ հատվածը համարվում անթուլատրելի, ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ դա թուլատրելի է: Այդ պահին 241 սենյակից դուրս է եկել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցների ներկայությամբ մի քանի անգամ սպառնացել՝ «Դուք հեռացվելու եք»:
Սակայն պատգամավորների վարքը որևէ հարթակում քննության առարկա չի դարձել, քանի որ չկա որևէ մարմին խորհրդարանում, որ դիմենք, փոխարենը Կոնջորյանն է նախաձեռնել պատժիչ գործողություններ և ենթադրաբար օգտագործելով իր դիրքը, հասել պատժամիջոցների:

Արդյունքում՝

• 2024 թ. դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու:

• ապա՝ 2 օր անց Սոնա Գրիգորյանը զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող՝ դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:

Իսկ լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․

• դեկտեմբերի 18-ին՝ հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու:

• դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրմագրից զրկվել է նույն արարքի համար՝ խախտելով «ոչ կրկնակի պատժում» սկզբունքը։ Նա ևս 1 տարի զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրանունքը:

Միջազգային իրավունքի խախտումներ

Վերոնշյալ պաշտոնյանրի գործունեության հետևանքով կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝

• ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը,

• ՔՔԻԴ-ի 19-րդ հոդվածը,

• ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքները։

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ լրագրողները հանդիսանում են «հանրային վերահսկողներ», իսկ կիրառված պատժամիջոցներն ակնհայտորեն անհամաչափ և պատժիչ բնույթ ունեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ի՞նչ ապօրինի գործարքներ․ ասեմ՝ ինչ է եղել․ Վարդան Ղուկասյանի պաշտպան (video) Ձմեռ պապը Նիկողայոս հայրապետն է. Վարդան Ղուկասյանի մաղթանքները (video) «Սամվել Բաբայան, կեղտոտ բերանդ բացելուց առաջ հիշի՛ր Վագիֆ Խաչատրյանին» (video) «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Տոնոյան Ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան․ «Ազատություն» #ՀԻՄԱ․ «Նիկոլին ասել են՝ էդ հարցը չլուծեցիր, գալու ենք հետևիցդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ մանրամասներ Ի՞նչ կասեն գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին (video) Ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են Հրամանատարը վճռական է տրամադրված․ այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը․ պատգամավոր Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան «Վստահ եմ՝ իրենց ծանոթ-բարեկամները ներգրավված են էս խարդախության մեջ»․ խարդախության զոհ (video) Մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի․ խարդախության զոհը՝ դատախազության դիմաց (video) «Նիկո՛լ, դու հո գիտես, որ քեզ տրված նզովքն է հենց քեզ կործանելու»․ Խաչիկ Մանուկյան (video) Բժիշկները հետաձգել են Միքայել Սրբազանի վիրահատությունը «Չհավատա՛ք՝ Նիկոլը մտնի Վեհարան․ իր վախը բռնել են, փախչո՛ղ է»․ մանկավարժ (video) «Նիկո՛լ, տասնամյակներով փողեր ես պլոկել պաշտոնյաներից, քո պահած տունն էդ չէ՞ր»․ մանկավարժ (video) Հերթական թյուրիմացությունն է․ Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է Ի՞նչ է խոստացել Ալիևը Փաշինյանին․ ինչի՞ համար է Նիկոլը շնորհակալ․ բացահայտումներ (video) ՊՆ-ն հաստատում է՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացվել Օրաթերթը դիմում է ՔՊ վերահսկող հանձնաժողովին քննելու պատգամավորների վարքը. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am