Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը ունի որոշակի անկախություն, ինքնուրույնություն, մտահորիզոնի լայնություն: Համենայն դեպս, նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», ինչ-ինչ տաբուներ՝ առնվազն իրենք իրենց ներսում: Հակառակ պարագայում վերանում են նրանց տարբերակող հանգամանքները:

Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ» այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով: Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, ու՝ որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի:

Ի դեպ, ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին: Չնայած, դրան էլ մեր հանրության գիտակից հատվածը կարող է մի կերպ դեռ դիմանալ: Ի վերջո, առաջին անգամ չեն դիտարկվում նման դրսևորումներ:

Բայց այն, ինչ կա ու կատարվում է հիմա, ուղղակի նողկանք է հարուցում: Վանում է ու բերում զարմանքին միախառնված ափսոսանքի զգացողություն: Չէ, իսկապես, հիմնովին ձևախեղող, ծամածռող այն կերպարանափոխությունը, այն դեֆորմացիան, որին ենթարկվել են, այսպես կոչված, մտավորականության մի շարք ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական իշխանության պայմաններում ու գուցե նաև պահանջներով, իսկապես հոգեմտավոր «չեռնոբիլի» տպավորություն է թողնում:

Ոչ միայն քիչ չեն նրանք, որ քսմսվում են իշխանությանը, քծնում են Փաշինյանին ու նրան առնչվող անձանց, խոնարհվելով ձեռք են սեղմում՝ հաճկատար ժպտադիմակ հագած, այլև այդ ամենն անում են ամենից էժան, անմակարդակ, հանրությանը սադրող, հանրային կարծիքն արհամարհող, մարդկանց ազգային արժանապատվությունն ու ինտելեկտը վիրավորող եղանակներով:

Օրինակների հետևից, ցավոք, պետք չէ շատ հեռուն գնալ: Ահավասիկ, մեկը, ինքզինքը երևի բարձրակարգ «Կարաբաս-Բարաբաս» երևակայելով, հայտարարում է, թե Հայ առաքելական եկեղեցու հանիրավի դատապարտված արքեպիսկոպոսին պետք է ճիպոտահարել կամ գանահարել: Փայտածեծ անել: Ինչպես Իրանում գանահարում են շարիաթի օրենքները խախտողներին: Այսինքն, անձը, որ տնեցիների շրջանում երևի մտավորական է համարվում, որ մի ամբողջ մշակութային օջախի ղեկավար է, իշխանական քարոզչամիջոցով հայտարարում է, թե հայ հոգևորականին պետք է հրապարակային ճիպոտահարման ենթարկել:

Սա նորմա՞լ է, թե՞ աննորմալություն: Ու նույնպիսի աննորմալությո՞ւն չէ, որ դերասանություն անելով «հավատացյալ» ցուցադրվող իշխանության շարքերում՝ չի գտնվում ադեկվատ գոնե մի կես մարդ, որ սաստի նման «մտավորականին», թե՝ «սո՛ւս, էս ի՞նչ ես ասում, մեզ ես խայտառակում…»: Հակառակը՝ հրճվում են, ծափ են տալիս: Հա, ասում է՝ կատակ եմ արել, հումոր եմ արել: Որևէ մեկը չի կասկածում, չէ, որ նման մի «հումոր» անելու համար որևէ շարքային քաղաքացու վաղուց բանտ էին նստեցրել, եթե այդ «հումորը» վերաբերեր իշխանությանն ու մասնավորաբար ՔՊ ղեկավարին:

Մեկ ուրիշը՝ ոչ պակաս խոշոր մշակութային օջախի ղեկավար, փրփրաբերան նետվում է պաշտպանելու իր եղբորը՝ հայտարարելով, թե Մայր Տաճարի վրա փաշինյանական հարձակման ժամանակ իր ազգականը ոչ մի վատ բան չի արել, իսկ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի մարմարե շիրմաքարը կոխկրտում էր, որպեսզի… օդ շնչի, օդափոխվի: Ի՞նչ օդ շնչի: Դուք ո՞ւմ եք ձեռք առնում: Ու նման բան ասողն իրեն լուրջ մարդ է համարո՞ւմ: Այսինքն, մեկը, որ իր հակահասարակական, եթե չասվի՝ վանդալիզմով զուգորդված ակնհայտ խուլիգանական պահվածքով ինֆարկտի հասցրեց մեր եկեղեցու հարգված հոգևորականներից տեր Վրթանես քահանային, այդ կերպ… օդափոխվո՞ւմ էր: Որ իրենք իրենց անցավորների գերեզման են գնում, նույն կերպ են «օդափոխվո՞ւմ»:

Լավ, էս ո՞ւր եք հասել ձեր անկման մեջ:

Այս խորհրդածությունների պահին մեկ էլ՝ հո՛պ, լրահոսում հայտնվում է Փաշինյանի ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվությունը, թե այսպես ու այսպես՝ «ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր»: Փաստորեն, «համագործակցությունը» տվեցին: Մայր Տաճարի վրա գրոհելու, կաթողիկոսներից մեկի շիրմաքարի վրա ցատկոտելու վաձատրությունը Փաշինյանից ստացան:

Լավ, ամեն ինչը փողո՞վ է, «համագործակցությունո՞վ» է, «ես քեզ, դու՝ ի՞նձ» է:

Լավ, որ վաղը Նիկոլ Փաշինյանի ջանքերով երկիրը չլինի, ի՞նչ եք անելու: Թե՞ մտածում եք, որ մի ձև կծլկեք Ռուսաստան կամ Ամերիկա, գլուխներդ մի կերպ կպահեք, մի գործ «կկպցնեք», չէ՞ որ դուք «ձելավոյ» եք:

Թեպետ, այս «համագործակցող» տեսակի հետ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզից էլ պարզ է. արժեքային կողմնորոշիչները կորցրած, խիղճն ու ամոթը ծալած ու մի խորխորատ նետած, զուտ իրենց մաշկի ու այն տաք տեղում պահելու նպատակ ունեցող:

Մյուս խումբը «համերաշխ լռողներն» են: Կարկամե՞լ են, ի՞նչ է: Կաթվածահա՞ր են եղել:

Վախենո՞ւմ են, որ քպական մաղձոտած ֆեյքազանգվածները սոցցանցերում իրենց ատելության թիրախ կդարձնեն, ինչ ասես՝ կասեն: Միգուցե «զահլա չեն անում» կամ, հա, «քաղաքականությամբ չեն զբաղվում» (թեպետ արծարծվող հարցերն ու երևույթները վաղուց դուրս են զուտ քաղաքականի հարթությունից ու դարձել են համազգային նշանակության, անվտանգային նշանակության խնդիրներ):

Ու, իրոք, արդյունքում մնում են հատուկենտ և իրական մտավորականներ, որ խոսում են, արտահայտվում են, իրենց բողոքն ու անհամաձայնությունն են հայտնում մեր շուրջբոլորը կատարվող անհանդուրժելի ու այլանդակ դրսևորումների վերաբերյալ:

Գիտեք, չի կարելի մտածել, թե խոսքով ոչ մի պարագայում հնարավոր չէ ազդել հասարակության, հանրության տրամադրության և ընկալումների վրա:

Ո՛չ, հնարավոր է: Հենց նման խոսքերն են հանրությանը հետ պահում համակերպվելուց, չարիքի առաջ նահանջելուց:

Կարող է թվալ, որ սա անկում է՝ առանց անկարգելի: Բայց մինչև ո՞ր կետը: Անհայտ է: Բայց պարզ է, որ հենց դիմակայող, չհանդուրժող, չլռող մտավորականի, քաղաքացու ձայնն ու կեցվածքն է թույլ տալիս, որ սկսվի անկման վիճակից դուրս գալու ընթացքը:

Պետք է մի քիչ ինքնուրույն լինել, մի քիչ քաղաքացի լինել, նվազագույն ինքնասիրություն ունենալ ու մի քիչ… մարդ մնալ: Գոնե այն բանի համար, որ վաղը, դիմահարդարման սենյակում լինի, թե սեփական լոգարանում, ձեր հայացքը ձեր իսկ արտացոլանքից չփախցնեք:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am