«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից։
Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, հանրային հեռարձակողների թիվը։Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը», որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։ Շողակաթ ՀԸ-ի ինչպես նաև Եկեղեցու դեմ արշավը և ՓԲԸ-ի գործունեության դադարեցման պահանջը ձևավորվեց այն բանից հետո երբ մեկնարկեց Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի պայքարը։ Քաղաքացիական պայմանագրի անդամներն այս ամենի մասին խոսում էին դեռևս անցած տարվանից՝ դժգոհելով դրա բովանդակությունից։
Դեռ հոկտեմբերին, առաջարկվող փոփոխությունը ընդունելի չէր եղել Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանը ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշել էր, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։ Իսկ ահա այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագի ամփոփաթերթում Հանձնաժողովը նշել է՝ «Հանրային հեռարձակողի խորհուրդը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չունի:»
Նախագծով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։
Ինչպես ակնհայտ է դառնում, իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ չհեռարձակվի»։
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը