Պետական պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով․ «մեղավորը» գտնված է. 168.am

168.am-ը գրում է. Մինչև Արցախի բռնի հայաթափումը, միջպետական վարկի տեսքով՝ Հայաստանը ֆինանսական օժանդակություն էր տրամադրում Լեռնային Ղարաբաղին. Տարեկան ընդհուպ 130-140 մլրդ դրամի չափով։ Արցախի բռնի հայաթափումից ու արցախցիների բռնագաղթումից հետո այդ գումարը մնում է Հայաստանի բյուջեում։

 Թվում էր, թե իշխանություններն այն կծառայեցնեն տնից զրկված արցախցիների սոցիալական խնդիրների, այդ թվում՝ բնակարանային ապահովության հարցերի լուծմանը։ Հատկապես որ, խոսքը փոքր գումարի մասին չէր։ Այսօրվա փոխարժեքով առնվազն 350 մլն դոլար։ Դա լիարժեք բավարար կլիներ արցախցիների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ բնակապահովման ծրագրի տարեկան ծավալներն իրացնելու համար։

Բայց Հայաստանի կառավարիչները, «շատ պատահաբար», որոշել են այդ գումարներն ուղղել այլ նպատակների համար։ Իսկ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ֆինանսավորումը պատրաստվում են իրականացնել վարկային միջոցներ ներգրավելու հաշվին։ Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ։ Դա լավ առիթ է դառնալու վաղը շահարկելու ու արդարացնելու պետական պարտքի ավելացումը։ Այնպես, ինչպես վերջերս փորձեցին անել՝ 7.5 միլիարդ դոլարով պարտքի ավելացումը կապելով զենք գնելու հետո։ Չնայած բոլորն էլ հասկացան, որ դա Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների հերթական խաբեությունն էր։

 Պարտքերի հաշվին վերջին 1-2 տարիներին գուցե որոշ զենքեր գնել են, բայց այդ գումարները ՔՊ-ականների կուտակած պարտքերի մեջ չնչին տոկոս են կազմում։

Հիմա էլ պարտքերի սպասվող ավելացումները կդնեն արցախցիների վրա։ Իբր պարտք են վերցրել, որպեսզի լուծեն նրանց բնակարանային ապահովության խնդիրները։ Այն պարագայում, որ դա կարող էին անել ոչ թե պարտքերով ու վարկերով, այլ բյուջեի միջոցներով։ Այն միջոցներով, որոնք տարիներ շարունակ օժանդակության տեսքով հատկացվում էին Արցախին։

Եթե անգամ ժամանակին Արցախին տրվող գումարների կեսը հատկացնեին այդ նպատակին, վարկ վերցնելու կարիք չէր լինի։ Բայց բյուջեի փողերը որոշել են այլ տեղ ծախսել, իսկ արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականացնել վարկերով, որպեսզի մի կողմից՝ արդարացնեն պարտք վերցնելը, մյուս կողմից էլ՝ բարոյական պարտավորություն դնեն արցախցիների վրա։

 


Բյուջեի միջոցներով իրականացնելու պարագայում կարող էին ավելացնել նաև բնակարանի ձեռքբերման համար հատկացվող գումարները։ Մինչդեռ՝ նախընտրել են վարկերով անել ու բյուջեից բավական մեծ գումարներ վճարել վարկերի սպասարկման համար, քան թե դրանց հաշվին ավելացնել բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող գումարները։

Մինչ այդպես էլ հայտնի չէ, թե ի՞նչ են արել դրսից արցախցիներին տրամադրված միլիոնավոր դոլարի օգության գումարները, ինչի՞ վրա են ծախսել, առաջին փուլում արցախցիների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման նպատակով որոշել են 250 մլն դոլարի վարկ ներգրավել Ասիական զարգացման բանկից։ Եվս այդքան էլ կվերցնեն հաջորդ տարվա սկզբին։ Ու կստացվի այնպես, որ 500 միլիոն դոլարով պարտքն ավելացրել են, որպեսզի արցախցիների բնակապահովման ծրագիրը կյանքի կոչեն։

Բյուջեի փողերը, ինչպես խելքներին փչում է, ծախսում են, իրենց ճոխություններ են թույլ տալիս, պարգևատրում ու խրախուսում են, արտասահմանյան վոյաժներ են անում, վատնում ու մսխում են, իսկ ահա նման դեպքերում վարկեր ու պարտքեր են վերցնում՝ թողնելով սերունդների վրա։ Պարզ է, եթե պետական բյուջեի փողերով լուծեին արցախցիների բնակարանային ապահովության խնդիրները, այդքան ցոփություններ չէին կարողանա իրենց թույլ տալ։ Դրա համար էլ այս տարբերակն են ընտրել՝ արցախցիներին կդարձնեն թիրախ՝ նրանց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու պատճառաբանությամբ, պարտքերի ավելացումն արդարացնելու համար։

Թեև ակնհայտ է, որ ծրագիրը լիովին ձախողել են։ Ու խնդիրը բոլորովին էլ ֆինանսական միջոցների մեջ չէ։

Չնայած ծրագրի մեկնարկից 1 տարի է անցել, իրականացման ընթացքը շատ դանդաղ է տեղից շարժվում։ Թվում էր, թե արցախցիներն իրար հերթ չտալով՝ պիտի դիմեին իրենց բնակապահովման խնդիրների լուծման ընձեռված հնարավորությունից օգտվելու համար։ Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Մինչև հիմա ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել 25 հազար ընտանիքներից միայն 3.5 հազարը կամ արցախցի ընտանիքների հազիվ 14 տոկոսը։

Այդ 14 տոկոսից էլ կարողացել է բնակարան գնել 1.6 հազարը՝ ընտանիքների ընդամենը 6 տոկոսը։

Մնացածը շարունակում են անօթևան մնալ, բայց չեն շտապում օգտվել ծրագրից։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան, որոնք թաքնված են ծրագրի հիմքում։

Նախ այն, որ ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է Հայաստանի քաղաքացիություն ընդունել, ինչը նախընտրելի չէ շատերի համար, որովհետև կարծում են, որ դրանով փակվելու է Արցախ վերադառնալու իրենց երազանքը։

Մինչև հիմա ընդամենը 26 հազար արցախցի է ստացել Հայաստանի քաղաքացիություն։ 2023թ. հետո Արցախից բռնագաղթածների հազիվ 20 տոկոսը։ Մնացածը չի շտապում Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Նախընտրում է չօգտվել անգամ այդքան անհրաժեշտ բնակապահովման ծրագրից, քան հրաժարվել Արցախի քաղաքացիությունից։

Մյուս պատճառն էլ այն է, որ հատկացվող գումարները բավարար չեն բնակարան գնելու համար։

Լավագույն դեպքում այդ գումարով հնարավոր է բնակարան ձեռք բերել Հայաստանի սահմանային բնակավայրերում, որտեղ լուրջ խնդիր է աշխատանք գտնելը։ Իսկ իշխանությունները դրան մատների արանքով են նայում։ Խնդիրներին առերեսվելու ու լուծումներ տալու փոխարեն՝ իրենց էշն են առաջ քշում։ Արդյունքում այնպես է ստացվել, որ արցախցիների բնակապահովման ծրագիրը փակուղու առաջ է, բայց ոչինչ չի արվում դրանից դուրս գալու համար։

Փոխարենը՝ ամեն ինչ արել ու անում են, որ արցախցիները նախընտրեն հեռանալ, քան թե մնալ ու հաստատվել Հայաստանում։ Տարբեր հաշվարկներով, 16-20 հազար արցախցի արդեն լքել է Հայաստանը։ Պատճառն այն է, որ իշխանությունները որոշել են ոչ միայն փակել Արցախի էջը, այլև հակված չեն լուծել ամեն ինչ կորցրած այս մարդկանց սոցիալական խնդիրները։

Դադարեցրին աջակցության ծրագրերը՝ շատերին զրկելով բնակարանների վարձերը վճարելու ու կենցաղային տարրական խնդիրները հոգալու հնարավորությունից, այդ կերպ հիմքեր ստեղծելով, որպեսզի նրանք լքեն Հայաստանն ու հեռանան։

Հավանաբար մտածում են, որ դրանով ավելի հեշտ կկարողանան փակել Արցախի էջն ու մարել արցախցիների վերադարձի երազանքը։

 

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ Երևանում պարեկի կողմից բռնության է ենթարկվել Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ» Հերթական ավտովթարը՝ Երևանում, վարորդը փախուստի է դիմել «Տավուշ բերդի խոստացված ամրակայումն այդպես էլ չկատարվեց, այն քայքայվում է». ահազանգ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնը կնշվի Անթիլիասում «ԱԱԾ ագենտի կեղծված փաստաթուղթը․ ու՞ր է մտել Փաշինյանն ու ի՞նչ նպատակով» (video) Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում ևս պայքարելու մտադրությունը Ադրբեջանական նավթամերքը՝ Հայաստանի քաղաքացիներին փոխանցված թմրադեղ․ Ռոբերտ Մարգարյան (video) ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը․ Sputnik Արմենիա Առաջիկա օրերին եղանակը կփոխվի Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ» Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է Ես ձեզ հիմա պատմեմ ու բացահայտեմ՝ ինչ է կատարվում ԱԱԾ-ի պադվալներում․ Զարուհի Փոստանջյան (video) Դատախազը, դատավորը, քննիչը, պլոմբողը, պահակն ու հավաքարարը (video) Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս․ Աբրահամյան Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն Երևանում՝ Կնտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am