Ո՞վ է Շիրակի մարզպետի հավանական թեկնածուն

Դեկտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցու (Սուրբ Յոթ Վերք) անփառունակ գրոհից ուշքի չեկած Նիկոլ Փաշինյանը կարծես թե նախաձեռնել է Շիրակի մարզպետի փոփոխություն:

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ գյումրեցիների՝ ՔՊ-ին ու Նիկոլին Փաշինյանին արհամարհելու, իրենց կազմակերպած կեղծ պատարագը բոյկոտելու, եկեղեցու պղծմանը չմասնակցելու պատասխանատուն, ըստ Փաշինյանի, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է, որ չի կարողացել պատշաճ մարդաքանակ ապահովել ու պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին:

Եվ թեև վերջինս ասում է, որ իր տեղում է, աշխատում է, ու ամեն բան նորմալ է, նոր մարզպետի մասին լուրերը տարածվում են, դրա թեկնածուների փնտրտուքները՝ շարունակվում:

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանի պերմանենտ ձախողումներն ավանդույթ են դարձել, և ընտրություններից առաջ, ըստ 168.am-ի աղբյուրների, նա մտադիր է մարզում ղեկավար նշանակել ուժային կառույց ներկայացնող անձի՝ թերևս, մարզում իրավական տեռորը սարսափի մակարդակի հասցնելու ու որպես դրա հետևանք՝ արդյունք ապահովելու համար:

Այս ֆոնին մարզում ակտիվ լուրեր են շրջում, որ Շիրակի մարզպետի հավանական թեկնածու է մարզի նախկին ոստիկանապետ, մինչև վերջերս Արմավիրի մարզի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Բդոյանը, ով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դաժան ու սանձարձակ կերպով իրականացված սպանությունից հետո: Արթուր Բդոյանի լոբբինգով Նիկոլ Փաշինյանի մոտ զբաղվում է Տարածքային կառավարման նախարար, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

Արթուր Բդոյանը Շիրակի մարզում առավելապես հայտնի դարձավ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի՝ Գյումրու կաթսայատան արևմտյան հատվածի, ինչպես նաև Հովունի համայնքի ոռոգման ցանցի խողովակների վաճառքի մասին մեր հրապարակումից հետո, ըստ որի՝ դրանք քանդվել ու վաճառվել էին Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Արթուր Բդոյանի, Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ Զավեն Մանուկյանի և Մայիսյանի նախկին գյուղապետ Հակոբ Բաղդասարյանի աներորդու կողմից: Խողովակները, ըստ բնակիչների, քանդվել էին Մայիսյան գյուղի կոմունալ ծառայության տրակտորներով: Մարդկանց ասվել էր, թե քանդում են պահեստավորելու նպատակով: Բնակիչները, սակայն, համոզված էին, որ հանված խողովակները վաճառվել են Երևան:

«Խողովակների վաճառքը դադարեցվել է այն բանից հետո, երբ այդ մասին իմացել է Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, ով տեղեկացված չի եղել խողովակների քանդման մասին, թեպետ հենց ինքն է համակարգում գյուղական համայնքների ոլորտը մարզպետի աշխատակազմում»,- ասել էին մեզ զանգահարած քաղաքացիները:

Նրանց պնդմամբ՝ խողովակների քանդման ու վաճառքի գործից անմասն չի եղել նաև Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով Արմավիրի գործող ոստիկանապետ, նախկինում Շիրակի մարզի ոստիկանապետ Արթուր Բդոյանի հետ մտերիմ է դեռ այն ժամանակներից, երբ վերջինս ոստիկանապետ է եղել Ամասիայի տարածաշրջանում: Շիրակի գործող մարզպետը ևս այդ ժամանակ պաշտոն է զբաղեցրել Ամասիայում:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը թեև դիտարկում է Արթուր Բդոյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելու հավանականությունը, բայց աչքի տակ նաև այլ թեկնածուներ ունի: Այնպես որ, սպասենք զարգացումներին:

168.am

 

դիտվել է 777 անգամ
Լրահոս
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն Երևանում՝ Կնտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը․ Զելենսկի Մենք մեր հակառակnրդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգին․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) Պաշտոնական ապա/տեղեկատվության մասին. Դավիթ Գալստյան Պետական պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով․ «մեղավորը» գտնված է. 168.am «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արգելել են մոտենալ ՔՊ–ականների տներին. «Արգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ». «Հրապարակ» «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ» Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան Ռուբեն Ռուբինյանը ստում է․ նա Թուրքիայում գործունեություն է ծավալել․ Ալեքսանյան Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել Իրանը տեղի չի տա միջուկային օբյեկտները տեսչական ստուգման ենթարկելու ճնշմանը. Էսլամի Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սաֆարյանին 28 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը Թրամփի կյանքում երեկ հիշարժան օր էր. Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am