Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է․

«Երեկ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ երկաթին 1 տարի 10 ամիս ժամկետով նախատեսված կալանքը կրելու համար տեղափոխեցին բանտ։

Մինասյանի տեսակի ու հեղինակության հետ հաշտ չէին նույնիսկ այն պարագայում, երբ նա Արցախի կորստից հետո, տեղափոխվելով Սիսիանի հեռավոր Լծեն գյուղ, կարելի է ասել, ինքն իրեն բանտարկության էր դատապարտել՝ միայնակ ապրելով Սյունիքի լեռներում ծվարած այդ կտրված, փոքրիկ գյուղում։

Հաշտ չէին, որովհետև որքան էլ որ հրամանատարը «հեռացել էր» մեզանից, նրա ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին։

Հաճախ Սյունիքում լինելուց, երբեմն միայնակ, երբեմն ընկերներով, այցելում էինք հրամանատարին։

Ամեն անգամ բաժանվելուց մի նոր լիցք, գաղափար ու չհանձնվելու, չկոտրվելու՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության առանձնահատուկ մի զգացողությամբ էի վերադառնում։

Շատ էին մեր խոսակցությունները, քննարկումները ու բանավեճերը, երբեմն չէինք էլ նկատում, թե ոնց էին ժամերը անցնում։

Արդեն գիտեինք, որ բանտարկելու են, և օրեր առաջ վերջին անգամ այցելեցի հրամանատարին՝ հրաժեշտ տալու։ Ծանր էր զգացողությունը, մտքերը, երբ գնում ես բանտարկվելուց առաջ հրաժեշտ տալու մարդու, ով իր, իր եղբոր, որդիների, ընկերների կյանքը մշտապես դրած է եղել հայրենիքի փրկության զոհասեղանին, բայց այդ նույն հայրենիքում հալածում ու բանտարկում են նրան մարդիկ, որոնք ծնվել, մեծացել և այսօր այդ պաշտոններն ու լծակները ստացել են հենց հրամանատարի և իր ընկերների սխրանքների ու հաղթանակների շնորհիվ։

Հ.Գ. Հրաժեշտի վերջում պայմանավորվեցինք՝ որտեղ էլ լինենք, քանի դեռ չենք հաղթել, ուրեմն անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։

Ուժ և ամրություն չեմ մաղթում, հրամանատա՛ր, որովհետև գիտեմ, թե որքան ուժեղ և վճռական ես, միայն ցանկանում եմ առողջություն, որ քո և մեր բոլորի հավաքայան նպատակների իրականացմանը մասնակից և առաջնորդող լինես»։

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն Երևանում՝ Կնտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը․ Զելենսկի Մենք մեր հակառակnրդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգին․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) Պաշտոնական ապա/տեղեկատվության մասին. Դավիթ Գալստյան Պետական պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով․ «մեղավորը» գտնված է. 168.am «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արգելել են մոտենալ ՔՊ–ականների տներին. «Արգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ». «Հրապարակ» «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ» Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան Ռուբեն Ռուբինյանը ստում է․ նա Թուրքիայում գործունեություն է ծավալել․ Ալեքսանյան Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել Իրանը տեղի չի տա միջուկային օբյեկտները տեսչական ստուգման ենթարկելու ճնշմանը. Էսլամի Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սաֆարյանին 28 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը Թրամփի կյանքում երեկ հիշարժան օր էր. Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am