24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում. վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 24-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 22-ամյա Անահիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Գալստյանը և Նարեկ Թովմասյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը` համայնքային ոստիկան Դավիթ Արամյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն Երևանում՝ Կնտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը․ Զելենսկի Մենք մեր հակառակnրդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգին․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) Պաշտոնական ապա/տեղեկատվության մասին. Դավիթ Գալստյան Պետական պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով․ «մեղավորը» գտնված է. 168.am «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արգելել են մոտենալ ՔՊ–ականների տներին. «Արգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ». «Հրապարակ» «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ» Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան Ռուբեն Ռուբինյանը ստում է․ նա Թուրքիայում գործունեություն է ծավալել․ Ալեքսանյան Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել Իրանը տեղի չի տա միջուկային օբյեկտները տեսչական ստուգման ենթարկելու ճնշմանը. Էսլամի Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սաֆարյանին 28 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am