«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ:
Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը:
Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաեւ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, եւ այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։
Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը