«Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերեւներում միլիոններ են ուտում

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պետք է խոստովանեմ, որ ինձ չզվարճացրեց գեներալ Սեյրան Սարոյանի բարոյախրատական դասախոսությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու են «գեղջկական փիլիսոփայի» տգետ դատողություններն այդքան զվարճալի: Ո՞րն է «քյարթու», քարանձավային մտածելակերպի հումորը: Ինչո՞ւ պետք է սահմանափակ մտահորիզոնն ինքնին ծիծաղելի լինի: Գեներալն իր ճառերն, ըստ ամենայնի, լուրջ էր արտասանում, ծաղրածուի դերին չէր հավակնում, բայց դա մատուցվում էր որպես հումոր, որը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Բայց հումորի զգացողությունն անհատական է, եւ ինչպես ճաշակին, այնպես էլ հումորին ընկեր չկա: Ինձ անհանգստացնում է մեկ այլ՝ ավելի հիմնարար խնդիր: Նման մարդկանց առաջարկած «դեղատոմսերը» (օրինակ՝ հարբելու, «մատ տալու եւ հետ տալու» մասին) ազդում են հասարակության վրա: Չեմ բացառում, որ ինձ նման մտածողը ինչ-որ մի միջավայրում «լավ տղա» երեւալու համար գուցեեւ փորձի խոսել գեներալի ձեւակերպումներով եւ բառապաշարով: Իսկ հիմա պատկերացրեք, որ գեներալն ընկավ ինձ նման մարդկանց միջավայր, արդյոք նա կփորձի՞ ավելի զուսպ եւ մտածված խոսել: Իհարկե` ոչ: Ինչ է ստացվում՝ նրանք մեզ վրա ազդում են, իսկ մենք նրանց վրա բացարձակապես ազդեցություն չունենք: Եվ այդպես է ոչ միայն «քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում: Այդպես է նաեւ ցանկացած քաղքենիական սահմանափակ մտածողության դեպքում: Մարդիկ ամենուրեք փնտրում են եւ գտնում են հազարումի արդարացում, թե ինչու են նրանք վատ քաղաքացի: «Ես իմ «մարշրուտում» ռաբիս երաժշտություն եմ միացրել եւ ծխում եմ՝ բա էդ մեծահարուստները, որ Մանումենտ դղյակներ են սարքել, լա՞վ ա»: «Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերեւներում միլիոններ են ուտում»: «Ես տղայիս բանակից փախցնում եմ, բա լա՞վ ա, որ էն օլիգարխների տղերքը չեն ծառայում»: Եվ այս դեպքում է՛լ ավելի դժվար է նման մտածողությանը հակադրվելը, եւ երբ փողոցում կամ ֆեյսբուքում սկսվում են նման խոսակցությունները (իսկ դրանք իրականում անվերջանալի են), կարծես թե ավելի խելամիտ է լռելը կամ այս զանգվածի հետ «անարդարություններից» բողոքելը, քան քո սեփական կարծիքն ասելը: Որովհետեւ նույնիսկ այն մարդիկ, որոնց մտավոր մակարդակը գեներալ Սեյրանից էապես բարձր է, կցանկանան հաճոյանալ մեծամասնությանը, լեզուն ճպճպացնել եւ ձեռքերը ծնկներին զարկել: Ես շարունակում եմ մտածել, որ եթե ես «իմ փայ» ապօրինությունը չանեմ, ապա ապօրինությունների թիվը երկրում 1/3 000 000-ով կպակասի: Ցավոք, ինձ հետ համաձայն է մի քանի հարյուր հոգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am