Հենրիխ Մխիթարյանն ակտիվորեն խաղում էր. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի 2:2 խաղաց «Բարնլիի» հետ: Առաջին կեսից հետո դաշտի տերերը զիջում էին 0:2 հաշվով: Երկրորդ կեսում Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանի և Ջեսի Լինգարդին: Վերջինիս դուբլի շնորհիվ «Յունայթեդը» խուսափեց պարտությունից: Հենրիխ Մխիթարյանն էլ հերթապահում էր դաշտի գրեթե բոլոր հատվածներում:
