Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը

Մայրավանքում կայացել է Հայագիտական տարեգրքի շնորհանդեսը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ կազմակերպութեամբ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանին, տեղի ունեցաւ ՀԱՍԿ Հայագիտական Տարեգիրքի Նոր Շրջանի ԺԳ. եւ ԺԴ. հատորներու շնորհահանդէսը, Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Կաթողիկոսարանիս «Կիլիկիա» Թանգարանի սրահին մէջ։

Բացման խօսքով հանդէս եկաւ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։ Ան հակիրճ տողերու մէջ ներկայացուց ՀԱՍԿ Հայագիտական Տարեգիրքին պատմականն ու գործունէութեան նպատակը։

ՀԱՍԿ Հայագիտականի զոյգ հատորները յաջորդաբար ներկայացուցին Կաթողիկոսարանի արխիւատան տեսուչ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեան եւ Դպրեվանքի փոխ տեսուչ Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Գարակէօզեան։

Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը, խմբավարութեամբ Հոգշ. Տ. Ազատ Աբղ. Ֆիլիքեանի, գեղարուեստական յայտագիրով հանդէս եկաւ եւ հոգեպէս ջերմացուց մշակութային մթնոլորտը՝ շարականներու ու հոգեւոր երգերու կատարողութեամբ։

Զոյգ հրատարակութիւններու ներկայացումէն ետք, ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հատորներու խմբագիր Շահան արքեպիսկոպոս Սարգիսեան։

Ձեռնարկի փակման օրհնութեան խօսքը յղելու բեմ բարձրացաւ Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսը։ Ան ըսաւ, որ մեր ապրած վատ ու ձմեռ օրերուն մէջ, նման իրագործումները կը նկատեմ մեր կեանքի փոթորիկին մէջ ամպամած երկինքէն եկող արեւու լոյսի ճառագայթներ, որոնք կը ջերմացնեն եւ կը լուսաւորեն մեր կեանքը։ «Մենք որքա՜ն կարիքը ունինք նման իրագործումներու։ Իրագործումները հետեւողական աշխատանքի, նուիրումի, հաւատքի ու կամքի արդիւնքն են», հաստատեց Հայրապետը։ Խօսելով Հայրենիք-Սփիւռք կամուրջին մասին՝ ան ըսաւ, որ այսօր, աւելի քան երբեք, կարիքը ունինք կամուրջներու ու կամրջումներու, իսկ ՀԱՍԿ Հայագիտականը իսկապէս այդ դերը կը կատարէ։

Խանդավառ մթնոլորտի մէջ երգուեցան «Կիլիկիա» օրհներգը եւ «Ի վեհ բարձանց» հայրապետական մաղթերգը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am