Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել

Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն իր իշխանությունը պահելն է, որպեսզի կարողանա անձնական անվտանգության ապահովման հարցը լուծել։ Նա այդ առումով ապավինում է ԵՄ–ին, Թուրքիային ու Ադրբեջանին (Թրամփի վարչակազմին Նիկոլի իշխանությունը չի հետաքրքրում)։ Վերջինից նա «խաղաղության» թուղթ է խնդրում, Թուրքիայից՝ միջնորդություն և «պապայություն», ԵՄ–ից՝ փող և ընտրակեղծիքների գնալու «դաբրո»։ Փոխարենը Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է։

Թուրքիան նախապայմաններ է դրել ու հերթով ստանում է դրանց բավարարումները։

Ադրբեջանը Արցախը ստանալուց հետո անցել է նոր պահանջների ու էլի հերթով ստանում է ուզածը։

ԵՄ–ին Հայաստանը հետաքրքրում է որպես հակառուսական մանրադրամ։ Եվրաչինովնիկները Վրաստանում անհաջողության մատնվեցին այդ հարցում, բայց Հայաստանում կարողանում են այդ թեմայով օգտագործել Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը խոստանալով Հայաստանում ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց գնահատել որպես ժողովրդավարության գագաթնակետ։

ԵՄ–ի հակառուսական քաղաքականության շրջանակներում Հայաստանը վերջերս հակավրացական բանաձևի կողմ քվեարկեց, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել հայ–վրացական հարաբերություններում, թեև դրանից առաջ էլ արդեն խնդիրներ կային։ Այդ խնդիրներն այժմ դրսևորվում են տնտեսական հարաբերություններում։ Վրաստանը կրկնակի թանկացրել է բեռնափոխադրումների տեղափոխման սակագները և՛ երկաթուղային, և՛ բեռնատար ավտոմեքենաների մասերով։

Մեր ունեցած տեղեկություններով՝ յուրաքանչյուր բեռնատար, որը պետք է Վրաստանի տարածքով բեռ տեղափոխի Հայաստան, ենթարկվում է նաև ոչ ֆորմալ հարկման՝ ամեն մի «ֆուռից» 800 ԱՄՆ դոլարի չափով։ Ուշագրավն այն է, որ Հայաստան մտնող բեռնատարի հետ կապված խնդիրները Վրաստանում կարգավորվում են Հայաստանում։ Հայտնվում են ինչ-որ մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնում 800 դոլարի դիմաց անել այնպես, որ բեռնատարը Վրաստանից առանց խոչընդոտների ու առանց քաշքշուկների մտնի Հայաստան։ Նման տեղեկությունները գալիս են հայկական բիզնես դաշտից։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հազիվ թե Հայաստանի պետական կառույցները տեղյակ չլինեն դրանից։ Եթե տեղյակ չեն, ապա դա վատ է։ Իսկ եթե տեղյակ են ու քայլեր չեն ձեռնարկում, ապա դա ավելի վատ է։ Ու շատ ավելի վատ է, եթե տեղյակ են ու իրենց անտեղյակի տեղ են դնում, ինչը նշանակում է, որ գործ ունենք կոռուպցիոն մեծ շղթայի հետ։

Ամեն դեպքում արձանագրենք, որ հայ–վրացական տնտեսական կապերի մեջ լուրջ խնդիրներ են առաջացել «դիվերսիֆիկացվող» Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Փաստորեն, Նիկոլի «ինքնիշխան» գծի համաձայն՝ պետք է կորցնել բարեկամներին և ապավինել Թուրքիայի, Ադրբեջանի բարեհաճությանը, ինչպես նաև ԵՄ–ի կեղծ ժպիտներին ու խոստումներին։ Իսկական խայտառակություն։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am