Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ
Երգչուհի Անի Թովմասյանը(Շպռոտ) գրում է. «Ես էլ պիոներ եմ եղել, հետո Արցախյան շարժումը հենց սկսեց, պապաս ասեց էլ չկապես էտ վզկապը ու ինձ տարավ ազգագրական երգի խմբակ, որ ֆիդայական երգեր սովորեմ։
Ամեն օր մամայիս հետ գնում էին ցույցերի։ Հետո մտավ Հանրապետական կուսակցություն։ Պապաս Աշոտ Նավասարդյանի աջ ձեռքն էր։
Հանրապետականի հիմնադիրներն էին։ Բոլորը կռվող տղերք էին։ Մեկ մեկ շտաբով գալիս էին մեր տուն՝ մրոտ, միրուքով։ Մեռնեմ ես ձեր ջանին։ Գալիս էին մամաս բաստուրմայով ձվածեղ էր պատրաստում…
Հիշում եմ 1-ին դասարանում դասղեկս ասեց մարդիկ կապիկից են առաջացել։ Ես գոռացի, ասեցի՝ իսկ ռուսները խոզից են առաջացել։ Դասղեկս ասեց` ինչ, ոտքի կանգնի, ո՞վ ասաց։ Ոտքի կանգնեցի, ասեցի ես էի։ Հարցրեց ընկեր Հովհաննիսյանը՝ ով է քեզ նման բան ասել։ Ասեցի պապաս, դուք չգիտե՞ք դրա մասին, միայն ռուսները խոզից են առաջացել։ Ասեց վեր ընգի տեղդ, վաղը պապաիդ հետ գաս դիրեկտորի մոտ։
Գնացի տուն, ասում եմ պապա ինչի՞ էիր ասել, որ ռուսները խոզից են առաջացել, հիմա քեզ դպրոց են կանչել։
Ծիծաղեց, ասեց՝ օռռաշ լակոտ, ես քեզ հո չէի ասել գնաս դպրոցում դա պատմես (ի դեպ գնացել էր դպրոց, ընկերացել էր և 2-րդ հարկի բոլոր դասարանների դռան փականները վերանորոգել էր պապաս։ Էկավ տուն,ասեց սաղ դպրոցի զամոկները սարքեցի)։
Ասածս ինչա, ռուսների իշխանության տակ էինք բոլորս։ Մամաիս պապիկն էլ ԿԳԲ-ի բարձր պաշտոնյա էր։
Պապաս ուզում էր, երազում էր առանց գերտերության, անկախ Հայաստան։ Էտ երազով զոհվեց։ Հիմա ինձ ասում եք Արցախը հայկական չի, բայց թուրքը մեր բարեկամնա։ Ռուսին փոխեցիք թուրքի հետ։ Չէ հաստատ մի բան էն չի ժողովրդիս հետ… լուրջ, բենզին ու գարի ադրբեջանից, լու՞րջ։
Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու։
Ասենք ինչքան անինքնասեր լինես, որ եղբայրներդ բաքվի բանտում գերի, դու ստամոքսիդ համար բենզին բերես։ Թուուուու, ձեր ծնողները ձեզ լավ չեն դաստյարակել… Երբա Աստված ձեզ հանելու իշխանությունից…»։
