Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին Մայր Աթոռի դուռը, իսկ մենք պաշտպանում էինք. Տեր Սարգիս

Ես իմ քահանա եղբայրների ու հավատավոր ժողովրդի հետ պաշտպանում էի Մայր Աթոռի մուտքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հովhաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Անդրադառնալով 10 եպիսկոպոսների արած հայտարարությանը Վեհափառի հրաժարականի պահանջով քարտուղարությանը նամակ ուղարկելու մասին՝ նշեց, որ տեղյակ չէ, թե սրբազան հայրերը ինչ հայտարարություններ են արել, քանի-որ ժողովրդի վանկարկումների մեջ ոչինչ չի լսվել. «Ես այդ պահին այստեղ էի, իմ մյուս քահանա եղբայրների և հավատավոր ժողովրդի հետ պահպանում էինք Մայր աթոռի մուտքը, որովհետեւ ոմանք, որոնցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք հայհոյախառն բառերով ծեծում էին դուռը, ուզում էին մտնել ներս և խաթարել ներսում տեղի ունեցող աղոթական կարգը։ Մենք էլ հսկում էինք այստեղ, փորձում էինք խաղաղեցնել, անկարգություններ թույլ չտալ։ Պահում էինք Մայր տաճարի մուտքը։

Մենք մեր ժողովրդի հետ միշտ մեր աղոթքն ունենք առ Աստված, մեր զորությունը դա է, ինչպես որ մարմինը սնունդ է առնում մարմնավոր կերակուրից, հոգին էլ պիտի սնունդ առնի հոգևոր կերակուրից, մեր հոգին ամուր է, մեր կամքը ամուր է, համբերությունը սովորում ենք իրարով, Աստված էլ մեր գլուխ, մենք Աստծո զինվոր ենք, հայ եկեղեցու օծյալ սպասավոր ենք, մեր հավատավոր ժողովուրդն էլ մեր կողքն է, մենք միասին ենք, որպես մեկ ընտանիք։ Ընտանիքը չգիտի, թե վաղվա օրը ինչեր ունի ծրագրավորած և ինչ կլինի։ Ընտանիքում էլ յուրաքանչյուրս մեր կյանքը պլանավորում ենք, այս պիտի անենք, այն պիտի անենք, բայց շատ բաներ այդպես չի լինում, բայց ոչ իրարից խռովում ենք ընտանիքի անդամներով, ոչ թողնում ենք, ոչ հուսահատվում ենք, ոչ հետ ենք նահանջում, շարունակում ենք գործել»,–ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք այսքան ժամանակ եկեղեցում եղել է վախի մթնոլորտ, ու արդյո՞ք եպիսկոպոսները ունեցել են խնդիրներ, որոնք վախեցել են բարձրաձայնել, տեր Սարգիսը պատասխանեց. «Ով վախեցել է, իրեն հարցնեք, Աստվածաշնչում ամենաշատ հիշվող բառը՝ մի վախեցիր արտահայտությունն է։ Մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոս ամեն օրվա համար յուրաքանչյուր իրեն հավատացողին ունի այդ հիշեցումը՝ մի վախեցիր։ Քրիստոսի եկեղեցին վախով չի առաջնորդվում, վախը տեղ չունի եկեղեցում։ Մենք սիրում ենք իրար, հարգում ենք իրար և եկեղեցին ունի իր աստիճանակարգությունը, հիերարխիան, մենք պահում ենք մեկս մեկի հանդեպ մեր հարգանքը։ Ասում է՝ ուզու՞մ ես քեզնից մեկ աստիճան բարձր եղողի պատիվը բարձր լինի, ինքը պիտի բարձրացնես իր պատիվը՝ իրեն հարգելով և ամեն պատշաճություն պահելով: Սա է եկեղեցու կարգը:

Եվ թող որևէ մեկս տա Աստված, որ չգոռոզանանք, չմեծամտանանք, դատավորներ չդառնանք: Մենք Աստծու քահանաներ ենք, դատավորներ չենք դատում: Մեր Աստված կարգել է Սուրբ Եկեղեցով, որպեսզի մենք աղոթք անել սովորեցնենք այս ժողովրդին, իրար դատելու փոխարեն սովորեցնենք իրար ներել, սիրգել, հարգել, իրար պատիվը բարձրացնել և թող ոչ ոք իր կարգից, իր աստիճանից բարձր չխոսի»։

 

Աղբյուրը՝ news.am

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Պապոյանը խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում հայ հանրության զգոնությունը. լրագրող Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարդ հարցերի լուծումն ակնկալվում է բանակցությունների վերջում․Պետքարտուղար Մոլագարի աշխատաոճը խափանվում է Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին Մայր Աթոռի դուռը, իսկ մենք պաշտպանում էինք. Տեր Սարգիս Ակամա բարենորոգիչ Նիկոլը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է Բաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված Արցախի նախկին պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար 68-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել Ռուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին «Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային Եկեղեցին միշտ ծառայել է պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահի․ Հայր Ասողիկ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը. համապատասխան հանձնարարականներ են տրվել Անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն․ Մանուկյան ՀՀ ԱԱԾ-ն վաղուց արդեն գոյություն չունի, Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել․ փորձագետ Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք «Երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»․ Մարի Պետրոսյան Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBC Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն Բաբայան Բլոգեր Օնիկ Հարությունյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am