Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ Ուկրաինայի ԱԱԾ
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցսկին: Չերնոլուտսկին նշել է, որ Անվտանգության ծառայությունը պետք է հստակեցնի յուրաքանչյուր քննչական գործողության կարգը: Ինչպես ասել է՝ Վրաստանի նախկին նախագահը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա գտնում է, որ դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի հատուկ ծառայությունները ապօրինի են առևանգել են նրան իր տնից:
