Պետք է հարգվի Եկեղեցու պատմական դերը. ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմ

Ամերիկայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը հայտարարութիւն են տարածել Հայաստանեան Դէպքերուն Մասին.

«Մենք՝ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան եւ եկեղեցւոյ միջեւ սրացող իրավիճակին։

Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատեւման համար։

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը եւ իր ժողովրդավարական գործընթացները պէտք է յարգուին, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ամբողջական ինքնավարութիւնը, կանոնները եւ արարողակարգերը—որոնք դարերու ընթացքին եղած են մեր եկեղեցւոյ անսասան հենասիւները։

Հայ ժողովուրդին պատմութեան այս վճռորոշ պահուն—աշխարհաքաղաքական անորոշութեան մէջ եւ ամբողջ աշխարհի աչքին առջեւ—անհրաժեշտ է, որ մեր բոլոր ազգային հաստատութիւնները մնան ամուր եւ կարողանան կատարել իրենց կենսական դերերը։ Մեր պետութիւնը պէտք է առաջնորդէ մեր երիտասարդ ժողովրդավարութեանը՝ ապահովութեան, բարեկարգութեան եւ հասարակական համերաշխութեան բարդ հաւասարակշռութիւնը պահպանելով։ Մեր եկեղեցին պէտք է շարունակէ իր պատմական եւ կենսական առաքելութիւնը՝ պահպանելու մեր ինքնութիւնը, ժառանգութիւնը եւ հաւատքը։

Ամէն տեսակ գործողութիւն, որ կրնայ թուլացնել պետութեան կամ եկեղեցւոյ կարողութիւնը իրենց առաքելութիւնը կատարելու—ներառեալ եպիսկոպոսներու եւ եկեղեցականներու վերջին ձերբակալութիւնները, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղուած սպառնալիքները—կը միտին նաեւ մեր ազգը թուլացնելու, ներքին եւ միջազգային մակարդակի վրայ։

Այս օրհասական եւ կարելիուութիւններով լի օրերուն՝ հրատապ է, որ մեր ազգային հիմնական հաստատութիւնները շինուին եւ ամրացուին, ոչ թէ քանդուին, որպէսզի իւրաքանչիւրը կարենայ իր պարտական դերակատարութիւնը ունենալ մեր երկրի առաջընթացին մէջ։ Մենք պէտք է ուրախանանք, որ մեր ազգը ունի իր ազատ պետականութիւնը եւ ժողովրդավարական համակարգը։ Նոյնպէս, եկեղեցւոյ պատմական դերը պէտք է յարգուի. եկեղեցին, որ դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդին հոգեւոր առաջնորդը՝ հալածանքներու, աքսորներու եւ ցեղասպանութեան մէջ անգամ։

Այսպիսի ժամանակներու մէջ, մեր յոյսն ու ուժը Քրիստոսով եւ եկեղեցւոյ միաբանութեամբ է։ Մեր դէմքը կը դարձնենք աղօթքի, վստահելով որ Տէրը կու տայ խաղաղութիւն, բժշկութիւն եւ իմաստութիւն իր բոլոր զաւակներուն։ Ինչպէս սաղմոսերգուն կը բացագանչէ. «Կանչէ՛ զիս նեղութեան օրը, եւ ես պիտի ազատեմ քեզ, եւ դուն պիտի փառաւորես զիս» (Սաղմոս 50։15)։

Կը հրաւիրենք մեր հոգեւորականները եւ հաւատացեալ ժողովուրդը մնալ համոզումով, հաւատքով եւ հոգեւոր խաղաղութեամբ՝ պահելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրենց ամէնօրեայ աղօթքներուն մէջ՝ խնդրելով Աստուծմէ առաջնորդութիւն, կարեկցութիւն եւ յոյս մեր եկեղեցւոյ եւ մեր ազգին համար։

Թող Տէրը պահէ եւ պաշտպանէ Իր Սուրբ Եկեղեցին, զօրացնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, եւ խաղաղութեամբ, միասնութեամբ ու սիրով լեցնէ մեր ամբողջ հայ ընտանիքը»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սուրեն Պապիկյան, էս սարսափելի դեպքերից հետո դու մի անելիք ունեիր․ քաղաքացի (video) Վրթանես քահանա Բաղալյանի վիճակը գնահատվում է կայուն Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Երևանի Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել Կճոյանենք չունեն նույնիսկ 10 հոգի, ովքեր գաղափարապես կգան իրենց կողքը կկանգնեն. մեդիափորձագետ Պետք է հարգվի Եկեղեցու պատմական դերը. ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմ Սա իշխող վարչախմբի թե՛ քաղաքական, և մանավանդ՝ բարոյական պարտությունն էր. Լիլիթ Գալստյան «Սրիկա վախկոտը երեկ Մայր տաճարում ուզում էր իր շներին հաչեցնել, որ․․․»․ Արշակ Զաքարյան (video) «Նիկո՛լ, հետևիցդ գալու են, գիտե՞ս՝ ով». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժողովուրդը հաղթում է․ դիմում եմ Վեհափառ հորը․ Հրանտ Բագրատյան (video) Բժշկական ապահովագրության այս մոդելը չի աշխատելու. տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ. քաղտեխնոլոգ Ռուսաստանը և Ուկրաինան կատարել են զոհված զինվորականների մարմինների հերթական փոխանակումը Երեկ տեսա՛նք՝ մի հոգին էլ կարող է «ջնջխել այդ ամբոխին»․ Հովհաննես Իշխանյան (video) Վեհափառ Հայրապետի որոշմամբ ԳՀԽ կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն սրբազանները ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող երկու նավի Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է Դիլիջանի քաղաքապետը որոշել է վիճարկել երկարաժամկետ կառուցապատման Ռուբեն Վարդանյանի իրավունքները «Տականք մոռացա՞ր՝ ինչ խոսքեր էիր ասում Նիկոլին, մոռացար Վեհափառին ի՞նչպես էիր գովում»․ Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ «Դուք ջնջվա՛ծ եք․ երեկ Մայր Աթոռում պատռվեց վերջին դիմակը․ ի՞նչ կանի Նիկոլը»․ Մարգարյան (video) Տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի անձնակազմի նկատմամբ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր․ Սեյրան Օհանյան «Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան Քաղաքապետարանի աղբատարը բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանը. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am