ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ կետային հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող երկու նավի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին փոխադրում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:
«Դեկտեմբերի 18-ին պատերազմի նախարար Հեգսեթի հրահանգով Southern Spear (Հարավային նիզակ) միացյալ օպերատիվ խումբը մահացու կինետիկ հարվածներ է հասցրել միջազգային ջրերում երկու նավի, որոնք կառավարվում են ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», – հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։Նշվում է, որ զոհվել է հինգ մարդ։ «ԱՄՆ-ի զինծառայողներից ոչ ոք չի տուժել», – հաղորդել է հրամանատարությունը։
Սա արդեն շաբաթվա ընթացքում ամերիկացի զինծառայողների երրորդ գրոհն է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավերի վրա։
Սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում հարվածների է ենթարկվել շուրջ 30 նավ, որոնք Միացյալ Նահանգների կողմից կասկածվում էին թմրանյութեր փոխադրելու համար։ Այս հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը