Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական», իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն. Դավիթ Անանյան

Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խորն ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Սկսենք պարզից ու ակնհայտից։ Այն երկրները, որոնք չեն արտադրում իրենց տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, օրինակ՝ էներգակիրներ, օբյեկտիվորեն ստիպված են դրանք ներմուծել։ Այդ իմաստով՝ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան ինքնին բացասական երևույթ չէ։ Ավելին՝ նեղ տնտեսական տրամաբանությամբ այն կարող է դիտվել որպես ռիսկերի նվազեցման գործիք։

Սակայն հենց այստեղ է, որ ավարտվում է պարզունակ տնտեսական մեկնաբանությունը և սկսվում է իրական քաղաքատնտեսական վերլուծությունը։

Ցանկացած ներմուծում, անկախ ապրանքի տեսակից, մակրոտնտեսական իմաստով նշանակում է մեկ բան․ տվյալ երկրի ներքին համախառն սպառման հաշվին ֆինանսավորվում է արտահանող երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։ Այլ կերպ ասած՝ երբ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական բենզին, Հայաստանի սպառողի վճարած դրամը, վերափոխվելով արտարժույթի, ուղղակիորեն մասնակցում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ձևավորմանը։

Սա ոչ բարոյական գնահատական է, ոչ էլ հռետորական հնարք։ Սա դասական մակրոտնտեսական փաստ է։

Ընդդիմախոսները կարող են հակադարձել, թե խոսքը զուտ մասնավոր բիզնեսի կողմից կայացված տնտեսական որոշման մասին է՝ առավելագույն շահույթ ստանալու նպատակով։ Եվ այս փաստարկը կլիներ ընդունելի, եթե պետությունը չունենար տնտեսական քաղաքականություն իրականացնելու սահմանադրական պարտականություն։ Հենց այստեղ էլ բացահայտվում է խնդրի իրական խորքը։

Ժամանակակից պետություններում մասնավոր բիզնեսը չի գործում քաղաքական վակուումում։ Այն գործում է պետական քաղաքականությամբ ձևավորված արժեքային, ինստիտուցիոնալ և խթանային միջավայրում։ Իսկ այդ միջավայրի առանցքային բաղադրիչներից մեկը կորպորատիվ պատասխանատու բիզնեսի խրախուսման պետական քաղաքականությունն է։

Մեր ընկալմամբ, կորպորատիվ պատասխանատու բիզնեսը այն բիզնեսն է, որը՝

- ունի ազգային կապիտալ ձևավորելու ռազմավարական նպատակադրում,

- իրականացնում է արտահանմանն ուղղված կամ ներմուծումը փոխարինող գործունեություն,

- և սկզբունքորեն չի ֆինանսավորում այն երկրների տնտեսությունները, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, կամ որոնք հանդիսանում են թշնամի կամ բացահայտ թշնամաբար տրամադրված պետություններ։

Սա իդեալիզմ չէ։ Սա պետական շահի վրա հիմնված տնտեսական ռացիոնալություն է։

Այն փաստը, որ այսօր որևէ պետական մակարդակով քննարկում չկա այն մասին, թե ինչ երկրներից ներմուծումը պետք է խրախուսվի, իսկ որ երկրներից՝ սահմանափակվի կամ չխրախուսվի, վկայում է ոչ թե «շուկայի ազատության», այլ պատեհապաշտական տնտեսական վարքագծի մասին։ Իսկ ավելի ճշգրիտ՝ տնտեսական քաղաքականության բացակայության մասին։

Երբ պետությունը չի ձևակերպում իր ազգային տնտեսական շահի շրջանակը, շուկան ինքն է սկսում գործել՝ առաջնորդվելով կարճաժամկետ շահույթով։ Իսկ կարճաժամկետ շահույթը երբեք չի կառուցում անվտանգություն, ինքնիշխանություն կամ երկարաժամկետ զարգացում։

Այս իմաստով ադրբեջանական բենզինի ներմուծումը պարզապես մեկ գործարք չէ։ Այն սիմպտոմ է։ Սիմպտոմ այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գործել առանց քաղաքական նպատակադրման (կամ, որ ավելի սարսափելի է՝ քաղաքական միտումնավոր ուղղորդմամբ), առանց ազգային կապիտալի ռազմավարության և առանց պատասխանատվության այն մեծ համատեքստի նկատմամբ, որի մեջ գտնվում է պետությունը։

Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։ Իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն»,- գրել է նա:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Դիլիջանի քաղաքապետը որոշել է վիճարկել երկարաժամկետ կառուցապատման Ռուբեն Վարդանյանի իրավունքները «Տականք մոռացա՞ր՝ ինչ խոսքեր էիր ասում Նիկոլին, մոռացար Վեհափառին ի՞նչպես էիր գովում»․ Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ «Դուք ջնջվա՛ծ եք․ երեկ Մայր Աթոռում պատռվեց վերջին դիմակը․ ի՞նչ կանի Նիկոլը»․ Մարգարյան (video) Տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի անձնակազմի նկատմամբ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր․ Սեյրան Օհանյան «Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան Քաղաքապետարանի աղբատարը բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանը. կա վիրավոր #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, դե հիմա գնա ու ուշքի արի՛․ ստացա՞ր պատասխանդ Մայր Աթոռում․ պատերազմի մասնակից (video) Ահավոր է․ ոստիկանը շարքում կանգնած լացում էր՝ Նիկոլի «պղծությանը» մասնակցելու համար․ Հովհաննիսյան (video) Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Վեհափառը երեկ կանգնեցրեց ժողովրդին․ վերջին զգուշացումը Նիկոլին․ Արմենուհի Կյուրեղյան (video) Օդի ջերմաստիճանը չի փոխվի ԵՄ գnղերը դեռ վախենում են բռնագրավել ռուսական ակտիվները, սակայն չեն հրաժարվել իրենց ծրագրերից. Մեդվեդև Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից. խայտառակված հեռացվեցին, ոչնչացված. այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական», իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն. Դավիթ Անանյան Նիկոլի զավթած նստավայրից մի քանի մետր այն կողմ` Կադաստրի կոմիտեի դրամարկղի պատուհանին, հայտարարություն է փակցված, որ անկանխիկ վճարման դեպքում իրենք պետք է վճարեն միջնորդավճարները. Արամ Գևորգյան Ուկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանը Քաղաքացին պոռթկաց Մայր Աթոռում․ «Արցախը տվեցին, Սյունիքն են տալիս,հիմա էլ եկեղեցին են ուզում զավթել» (video) Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը (video) Դատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերը #ՈՒՂԻՂ․«Երեկ Էջմիածնում Նիկոլի թրքությունը պարտվեց օծյալ Վեհափառին»․պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Եթե Նիկոլը հայտարարի, որ պատարագը պիտի սկսվի ՀՀ-ի և Ադրբեջանի օրհներգերով, իր շքախմբից մեկը կառարկի՞ Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք․ «Փաստ» Թուրքիայում թմրամիջոցների օգտագործման համար մի շարք հայտնիներ են ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am