Ձախողեցինք տիրադավների ծրագիրը Մայր Աթոռում․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է այսօր՝ Էջմիածնի Մայր տաճարում Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած տիրադավների «ակցիային»։
Հիշեցնենք՝ նրանք պահանջում են Վեհափառ Հայրապետի հրաժարականը․
«Տիրադավները, Փաշինյանի թելադրանքով, ցանկանում էին Մայր Աթոռում տպավորություն ստեղծել, թե Վեհափառի հրաժարականի պահանջ կա։ Մենք ձախողեցինք ազգադավների ծրագիրը։ Մեր աջակցությունն ու զորակցությունը ցույց տվեցինք Եկեղեցուն և Վեհափառին։
Մեր սեփական հայրենիքում մեր եկեղեցին պետք է պահպանենք։ Առաջիկայում շարունակելու են սրանք ամեն ինչ անել իրենց նպատակին հասնելու համար»,- ասել է Սաղաթելյանը։
