Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաեւ կաթողիկոսի մյուս եղբորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տեւական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։

Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս:

Հիշեցնենք՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարությունն էր հնչեցնում՝ ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» եւ այլն:

Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաեւ Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը եւ եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը»։

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am