Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից լուսանկար, որտեղ մեծաթիվ ոստիկաններ են՝ կից գրառմամբ. «Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես…ուղարկում ես քեզնից կախում ունեցող մի քանի հարյուր մարդ, մի մասը` հանուն պաշտոնի, մյուսները` հանուն աշխատատեղի, մի մասն էլ` տխմարության ու բնածին չարության բերումով, դրանց հետ` մի քանի հազար ոստիկան, որոնք իրենց հույս են տալիս, թե` ծառայության մեջ ենք, չենք կարող չկատարել վերադասի հրամանը (անգամ եթե վերադասը հոգեկան խանգարում ունի կամ հավաքագրված է թշնամական երկրների կողմից)…ու երևի նստում ես կոմպի առաջ` կոնյակի բաժակը ձեռքիդ, օնլայն ըմբոշխնում էդ զազրելի տեսարանը…
Բախում կլինի, իրար կքաշքշեն, կուտակումների մեջ մարդ կտրորվի ու կտուժի, արյուն կթափվի, զոհեր կլինեն…քեզ բոլորովին չի հետաքրքրում: Վստահ եմ` եթե անգամ այդ 10 տիրադավներին եկեղեցու բակում շանսատակ անեին` դա էլ չէր հետաքրքրելու…Դու էս երկրի ու ժողովրդի հետ կապը կորցրել ես, մենակ աթոռիդ հետ կապն ես դեռ պահել: Գուցե անգամ հակառակը` «հոգիդ փառավորվում է» էդ տեսարանից: 2008-ին «հոգիդ փառավորվում էր», երբ ժողովուրդը ոստիկաններից մահակներ ու վահաններ էր խլում, հիմա հակառակը` փառավորվում է երբ ոստիկաններն են ժողովրդին ջարդում, ծեծում, հալածում…
Հետո էլ զարմանում ես, որ քեզ Նեռ են ասում: Մենակ նեռածին ղեկավարն իր ժողովրդին սենց կպառակտի, իրար դեմ կհանի, բախումների կտանի, կօգտվի իրենից կախում ունեցող, պետբյուջեից սնվող մարդկանց թուլություններից, ծառայամտությունից, վախերից…
50 տարեկան տղամարդը կարո՞ղ է այդքան նենգ, չար ու խառնակիչ լինել: Վերջապես` քանի անգամ ու ինչ ձևով ժողովուրդը քեզ բացատրի, որ այս հիվանդ գաղափարը, եկեղեցին ոչնչացնելու քո նողկալի ծրագիրը թույլ չի տալու իրականացնել, ի՞նչ լեզվով ասեն մարդիկ, որ էս պարզ միտքը տեղ հասցնեն…
Բայց ինքը մենակ չի: Չգիտեմ` հասկանու՞մ են իր թիմի մյուս անդամները, ՆԳ նախարարը, ոստիկանապետը, մյուսները, որ հավասարաչափ կիսում են այս ամենի պատասխանատվությունը:
Հ.Գ.
Այսօրվա ամենաակտիվ գրոհողը Թալինի տհաս համայնքապետն էր, ամբոխի մեջ տեսա նաև սրա հորեղբորը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանին: Ասում են` սրանց բիզնեսը 18-ից հետո ծաղկում է, պետական տենդերների հիմնական շահողն են: Բայց ամեն հաց չի, որ մարսվելու է, էդ հացին թույն ու անեծք է շաղախված…»:
