Ալեքսեյ Նավալնիին արգելեցին մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին չի կարողացել գրանցել իր թեկնածությունը 2018 թվականին կայանալիք նախագահի ընտրություններում. հաղորդում է meduza-ն: Այս որոշումը կայացվել է դեկտեմբերի 25-ին ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել նրա նախաձեռնող խմբին՝ պատճառաբանելով, թե նա չմարված դատվածություն ունի։ Նավալնին ելույթ է ունեցել եւ հայտնել, որ ԿԸՀ-ն խախտում է Սահմանադրությունը։ Դեկտեմբերի 24-ին ՌԴ 20 քաղաքներում կայացել էին Նավալնիի նախաձեռնող խմբերի հավաքները, եւ այսօր փաստաթղթերը ներկայացվել էին ԿԸՀ։ ՌԴ նախագահի ընտրությունները կայանալու են 2018թ. մարտի 18-ին։
