Ամենաերիտասարդ միլիարդատիրուհու կյանքը լուսանկարներով
Նորվեգուհի Ալեքսանդրա Անդրեսենը 19 տարեկան հասակում դարձել է 1 միլիարդից անցնող կարողության ամենաերիտասարդ տերը: Նրա կյանքի մասին պատմել է բրիտանական The Telegraph պարբերականը:
Աղջիկը հարուստների վարկանիշում հայտնվել է այն բանից հետո, երբ հայրն իր կարողության 80%-ը կտակել է 2 դուստրերին:
Ալեքսանդրան ապրում է համեմատաբար համեստ կյանքով: Նա հաճույքով օգտվում է սոցիալական ցանցերից, մասնավորապես Instagram-ից, որտեղ հաճախ պատմում է իր գլխավոր զբաղմունքի` ձիավարության մասին, ինչպես նաև քարոզում է բուսակերություն:
Նրա ընկերը նորվեգացի խառը մարտավեստների մարտիկ Յոահիմ Տոլեֆսենն է: Ալեքսանդրան իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Գերմանիայում, որտեղ պատրաստվում է ձիարշավների մրցումներին: Այդ պարապմունքների համար վճարում են հովանավորները, իսկ հոր պնդմամբ՝ վերջերս գնել է օգտագործած ավտոմեքենա:
