Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է. Անկախ իրական շարժառիթներից, որոնցով ուղղորդվում են առանձին փոքրաթիվ հոգևորականներ՝ միանալով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելուն, անպատասխան են մնում հետևյալ էական հարցադրումները՝
- Դուք գիտեք, որ Վեհափառ Տերը ի պաշտոնե ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա ընտրությանը համամասնորեն մասնակցում է սփյուռքը: Գիտեք նաև, որ ոչ միայն Մեծի Տան Կլիկիո Կաթողիկոսը, Պոլսո Պատրիարքությունը և Երուսաղեմի Պատրիարքությունը, այլև ներքին ու արտաքին թեմերը արդեն իսկ միանշանակ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնել Վեհափառ Տիրոջը և Մայր Աթոռին՝ կոչ անելով իշխանությանը զերծ մնալ հակաեկեղեցական կեցվածքից: Այս և ձեզ քաջ հայտնի այլ կանոնական հիմքերի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը:
- Գիտեք նաև, որ խնդիրը բնավ Վեհափառ Տիրոջ անձը չէ, ըստ այդմ էլ նրա՝ խիստ պայմանական հնարավոր հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամը: Մի՞թե տեղյակ չեք, որ անգամ նոր Կաթողիկոսի ընտրություն չի ակնկալվում, խոսքը բացառապես դարերի պատմություն ունեցող կանոնադրական փաստաթղթերի վերանայման մասին է, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է անորոշ տևական ժամանակով Հայ Եկեղեցին անգլուխ թողնելուն՝ դրանից բխող խիստ անցանկալի ապազգային հետևանքներով հանդերձ: Մնացյալն ինքնախաբեություն է:
Հուսանք, որ Մայր Աթոռի ջանքերը, ինչպես նաև ձեր ողջախոհությունը կբացառեն արհեստական օրակարգով սերմանված նաև այս հավելյալ պառակտումների հենքով վտանգավոր բախումները: Աստված պահապան մեր Երկրին, մեր բազմաչարչար ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ....
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը