Դպրոցի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Եկեղեցու դեմ հավաքին, իսկ ԿԳՄՍ-ն՝ «դիտորդի» դերում է

Հանրության լայն շերտերի կողմից «տիրադավ» անունը ստացած 10 եպիսկոպոսների կողմից այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարված «հոգևոր» հավաքից առաջ իշխանության ներկայացուցիչները լծվել են ակտիվ գործողությունների՝ Էջմիածնում հնարավորինս մեծ ներկայություն ապահովելու նպատակով։

Euromedia24-ի տեղեկություններով՝ Վեհափառ Հայրապետի դեմ կազմակերպվող հավաքին մասնակցություն ապահովելու համար մարզպետարանները գործի են դրել իրենց ողջ վարչական լծակները։ Մասնավորապես՝ դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչներին զանգերի և ուղիղ հրահանգների միջոցով պարտադրվել է մասնակցել Մայր Աթոռում նախատեսված հավաքին, ինչպես նաև հանձնարարել են իրենց հետ բերել առնվազն հինգ հոգի՝ հավաքի թվաքանակն ապահովելու համար։

Euromedia24-ը կապ է հաստատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Մեր հարցմանը ի պատասխան նախարարությունում նշել են, որ նման իրավիճակ «չի կարող լինել»։ Սակայն այն պնդմանը, որ ստանում ենք բազմաթիվ ահազանգեր տվյալ փաստի վերաբերյալ, նախարարությունից առաջարկել են առցանց նամակ ուղարկել՝ գրավոր պատասխան ստանալու նպատակով։ Փաստացի՝ մի իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է կրթական համակարգի աշխատակիցների վրա հնարավոր ճնշումներին և վարչական ռեսուրսի կիրառմանը, նախարարությունը կրավորական կեցվածք է որդեգրում․ նման հրատապ իրավիճակում արագ արձագանքելու փոխարեն պահանջվում է գրավոր հարցում։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am