Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և «հորինված ինչ-որ Արեւմտյան Ադրբեջանի հարցը» միևնույն հարթության մեջ դիտարկելը, ինչն անում է ՀՀ իշխանությունը, ուստի դրա վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իրենց։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մենք հենց այդ հարցը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի համար կամ պատերազմ հրահրելու համար։ Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, խաղաղության գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, որքան արցախցիները։
Մենք ասել ենք, որ կողմ ենք խաղաղությանը, դրան դեմ լինել հնարավոր չէ։ Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են։
Հիմա շատ է խոսվում, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը։ Ես ուզում եմ ասել, որ դա այդպես չի և չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետության տարբեր ժամանակահատվածներում գործող իշխանությունները ,այդ թվում այսօրվա գործող իշխանությունները տարբեր հարթակներում փաստացի ճանաչել են Արցախը որպես անկախ պետություն։ Ունեցել ենք միջպետական պայմանագրեր և տարբեր հարթակներում համագործակցություն է տեղի ունեցել։ Տեղյակ եք, որ ներկա իշխանության ներկայացուցիչները նաև մասնակցել են 2020 թվականի նախագահի ինագուրացիային։
Հետևաբար պետք է ներկայից իշխանություններին ուղղել այն հարցը, թե ինչն է պատճառը, որ հիմա հրաժարվում են իրենց գործողություններից», - հավելել է Շահրամանյան։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը