Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ

Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ, գրում է Armlur.am–ը։

Կայքը, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես եկեղեցական բարեփոխումների առաջարկ, այլև որպես եկեղեցուն իշխանական վերահսկողության տակ վերցնելու քաղաքական սցենար։

Փաշինյանի ներկայացրած քայլերի հաջորդականությունը հստակ է․ նախ՝ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա Կանոնագրքի ընդունում՝ բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, ապաքաղաքականության և հարկային համապատասխանության պահանջներով, և վերջում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ։

Թեև գործընթացը ձևակերպվում է որպես եկեղեցու ինքնանորոգում, կառավարության «խորհրդատվական աջակցությունը» փաստացի ներգրավում է պետությանը եկեղեցու ներքին կառավարման մեջ։

Քաղաքական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ Վեհափառ Գերագին Բ-ի հեռացման դեպքում, ըստ գործող կարգերի, տեղապահ կարող է դառնալ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ վերջինիս ապօրինի գույքային հարցերով դատական գործընթացները փակվել են, իսկ դատախազությունը խուսափում է հրապարակային պարզաբանումներից։

Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ իշխանության նախընտրելի թեկնածուն կարող է դիտարկվել Ամերիկայի թեմի առաջնորդը՝ արդեն նոր կանոններով կազմակերպվող ընտրությունների միջոցով։ Իսկ մինչ այդ, Փաշինյանի Կճոյանին տեղապահ կդարձնի:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
«Մայր Աթոռում ոստիկանները չեն՝ Նիկոլի սատանայական ոգին է․ մի ելք ունես, Նիկո՛լ». Պարույր Հայրիկյան (video) Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է «Մարտի՞ ես դուրս եկել եկեղեցու դեմ․ սատանա՛, պարտվելու ես»․ Էդգար Ղազարյան (video) Իրենք թող լավ մտածեն, ես եկել եմ աղոթքի. Տեր Նշան (video) Այդ մարդը վաղուց դադարել է բանական մտածելուց, ինքը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ. Հովնան Սրբազան Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են․ փաստաբանն ահազանգում է Քաղաքացիական ավտոմեքենաներով մեծաթիվ ոստիկաններ՝ Էջմիածնի «Նոր Դվին» ռեստորանի կայանատեղիում Աննա Հակոբյանն իր պատասխանը ստացել է․ Գուգարաց թեմի առաջնորդ (video) Պարտվելու՛ է, որովհետև խախտել է թույլատրելիի սահմանը․․․ Նա ով հրաժարական է պահանջում, առաջ թող ինքը հրաժարական տա․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Այստեղ նայե՛ք՝ ինչի՞ց են վախեցած․ Նաիրա Զոհրաբյանն ու Թովմասյանը՝ Մայր տաճարից (video) Ինչպես է ոստիկանապետը խուսափում լրագրողների հարցերից (video) Հուսանք, որ Մայր Աթոռի ջանքերը, ինչպես նաև ձեր ողջախոհությունը կբացառեն վտանգավոր բախումները. Գեւորգ Դանիելյան Ադրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել Շահրամանյան Չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Դպրոցի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Եկեղեցու դեմ հավաքին, իսկ ԿԳՄՍ-ն՝ «դիտորդի» դերում է Հայաստանն այլևս վարչապետ չունի․ Գուգարաց թեմի առաջնորդի կտրուկ պատասխանը Նիկոլին (video) Վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր չեն լինի Էջմիածնում․ Անժելա Թովմասյան (video) «Միայն կարող եմ ձեզ համար աղոթել». տիրադավ անվանումը ստացած Առաքել Քարամյանն անջատեց հեռախոսը Շուտով 8 տարին կլրանա չդադարող ճգնաժամի, որի անունն է «Նիկոլ Փաշինյան». Կարեն Վրթանեսյան Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Հենց դրանք են այսօր գրոհելու եկեղեցու վրա. ժողովու՛րդ, թույլ չենք տալու. Երևանի ավագանու անդամ (video) Վեհափառի հեռացման վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած «պատճառը», պարզվում է, որևէ իրավական հիմք չունի Բաքվում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ցմաh ազատազրկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am