ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ օդանավակայաններում թռիչք-վայրէջքները 18 տոկոսով աճ են գրանցել։2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմում է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով. ««Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է շուրջ 2.4 մլն մարդ, Գյումրիի օդանավակայանում, համապատասխանաբար՝ 100 հազար»։
2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդային մայրուղիներում իրականացվել է 53 հազար 270 չվերթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 39,9 տոկոսով։ 2016 թվականի վերը նշված ժամանակահատվածում ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել էր 38 հազար 83 չվերթ։
Բեռնափոխադրումների մասով ևս աճ է արձանագրվել։ «Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 20 հազար 500 տոննա ապրանք է տեղափոխվել, որը նախորդ տարվա համեմատ՝ շուրտ 30 տոկոսով ավելի է»,- ասաց նա։
Դեկտեմբեր ամսվա դրությամբ 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ Հայաստան Հանրապետությունից՝ օրական կատարելով 30-35 չվերթ։ «Ունենք նաև ոչ կանոնավոր թռիչքներ։ 2017թ. մեզ մոտ ավելացավ թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես, բացվեցին չվերթեր Աստանայից, Դամասկոսից, Հուռդագայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից։ 2018թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ, համապատասխանաբար՝ շաբաթական կլինի 2-ական չվերթ, ցերեկային ժամերին, որը հետաքրքրում է մեր հանրությանը։ Սա ևս ազդակ է այն մասին, որ զարգացումները դրական են»։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը